Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում․ ինչպե՞ս է փոխվել համաշխարհային առևտուրը, և ի՞նչ է դա նշանակում փոքր տնտեսությունների համար
Հոկտեմբեր 14, 2026 | 11:11
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն

Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում․ ինչպե՞ս է փոխվել համաշխարհային առևտուրը, և ի՞նչ է դա նշանակում փոքր տնտեսությունների համար

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանը տեսակապով միացել է ԵՊՀ-ում անցկացվող «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային 3-րդ գիտաժողովին՝ ներկայացնելով ժամանակակից աշխարհատնտեսության փոփոխությունները, միջազգային առևտրի նոր ռիսկերը և փոքր տնտեսությունների հնարավորությունները։ Իր հիմնական ելույթում Կրուգմանը շեշտել է, որ միջազգային տնտեսական հարաբերությունների ներկայիս փոփոխությունները կապված են ոչ այնքան առևտրի տնտեսական մեխանիզմների, որքան այն նպատակների հետ, որոնց համար տնտեսական հարաբերությունները կարող են կիրառվել։

Փոլ Կրուգմանի ելույթն ու հարցուպատասխանը կարևոր քննարկման հնարավորություն ստեղծեցին միջազգային տնտեսական հարաբերությունների ներկա միտումների և փոփոխվող աշխարհում երկրների զարգացման հեռանկարների շուրջ։

Տնտեսական փոխկախվածությունը՝ որպես ազդեցության գործիք

Փոլ Կրուգմանի գնահատմամբ՝ աշխարհատնտեսական ներկայիս փոփոխությունները կապված են ոչ միայն առևտրի տնտեսական մեխանիզմների, այլև այն նպատակների հետ, որոնց համար կարող են օգտագործվել տնտեսական հարաբերությունները։

«Տնտեսական փոխկախվածությունը կարող է վերածվել զենքի։ Առևտրային հարաբերությունները կարող են օգտագործվել ոչ տնտեսական նպատակների հասնելու համար»,- նշել է տնտեսագետը՝ ընդգծելով, որ երկրների միջև տնտեսական կապերը կարող են ոչ միայն փոխադարձ օգուտներ ապահովել, այլև քաղաքական ազդեցության լծակներ ստեղծել։

Համաշխարհային առևտուրը՝ նոր պայմաններում

Կրուգմանի դիտարկմամբ՝ երկար ժամանակ միջազգային առևտրային համակարգը գործել է համեմատաբար բաց շուկաների և խոշոր տնտեսական ուժերի համագործակցության պայմաններում։ Սակայն այդ միջավայրն այսօր փոխվում է։

Նա ընդգծել է, որ գլոբալացումը չպետք է դիտարկել որպես տեխնոլոգիական զարգացման անխուսափելի հետևանք։ Եթե նախկինում թվում էր, թե համաշխարհային տնտեսության ավելի մեծ ինտեգրումը բնական և անշրջելի գործընթաց է, ապա ներկայիս զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային առևտրի ապագան մեծապես կախված է երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ձևերից։ 

Այս պայմաններում կարևոր է դառնում ոչ միայն այն, թե ինչ շուկաներ են հասանելի երկրներին, այլև այն, թե որքանով են նրանք կախված ռազմավարական նշանակության հումքից և մատակարարման շղթաներից։

Որպես օրինակ նա անդրադարձել է ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական հարաբերություններին՝ ընդգծելով, որ տնտեսական փոխկախվածությունը երկկողմանի բնույթ ունի։ Եթե Միացյալ Նահանգները Չինաստանի համար կարևոր շուկա է, ապա Չինաստանն էլ իր հերթին կարևոր դեր ունի հազվագյուտ հողային տարրերի մատակարարման հարցում, որոնք անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիական արտադրության համար։

Կրուգմանի խոսքով՝ կենսական հումքի, էներգիայի, տրանսպորտային միջանցքների կամ ֆինանսական համակարգերի նկատմամբ վերահսկողությունը կարող է ժամանակակից աշխարհատնտեսությունում վերածվել ազդեցության կարևոր գործիքի։

Միաժամանակ նա նշել է, որ տնտեսական կախվածությունը որպես ճնշման գործիք օգտագործելը երկարաժամկետ ազդեցություն չունի։ Երբ երկրները բախվում են նման ռիսկերի, նրանք սկսում են այլընտրանքներ փնտրել՝ փոխելով մատակարարման շղթաները, զարգացնելով սեփական արտադրական կարողությունները կամ նվազեցնելով կախվածությունը որոշակի ռեսուրսներից։ 

Իսկ ի՞նչ է սա նշանակում փոքր տնտեսությունների համար

Կրուգմանի ելույթի առանցքային հարցերից մեկը փոքր երկրների և փոքր տնտեսությունների ապագան էր աշխարհատնտեսական նոր պայմաններում։

Նրա գնահատմամբ՝ փոքր տնտեսությունների հաջողությունը մեծապես կախված է եղել համաշխարհային առևտրային բաց համակարգից։ Որպես օրինակ նա նշել է Բանգլադեշի տնտեսական զարգացումը, որը զգալիորեն հիմնված է եղել արտահանման և արտաքին շուկաներ մուտք գործելու հնարավորության վրա։ 

Հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով փոքր երկրների զարգացման ընդհանուր տրամաբանությանը՝ Կրուգմանը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ փորձագիտական հատուկ գնահատական չի տալիս։ Այդուհանդերձ, ըստ նրա, միջազգային փորձից բխող կարևոր դասերից մեկն այն է, որ երկրների հաջող զարգացման օրինակները հիմնականում կապված են եղել դեպի արտաքին շուկաներ կողմնորոշվելու և համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու հետ։

«Յուրաքանչյուր երկրի համար հիմնական դասը մեկն է՝ ձգտել դառնալու համաշխարհային տնտեսության մաս, ոչ թե սահմանափակվել միայն ներքին շուկայով»,- նշել է Կրուգմանը։ 

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր պետք է փորձի հասկանալ՝ որ ոլորտներում կարող է մրցունակ լինել, զարգացնել այդ առավելությունները և դրանց միջոցով ինտեգրվել ավելի լայն շուկաներին։

Կրուգմանը միաժամանակ ընդգծել է, որ այսօր այդ ճանապարհը դարձել է ավելի բարդ։ Եթե նախկինում միջազգային առևտրի կանոններն ավելի կանխատեսելի միջավայր էին ստեղծում տնտեսական արագ աճի և արդյունաբերացման համար, ապա ներկայում նման երաշխիքներ այլևս չկան։

Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, համաշխարհային առևտուրը չի փլուզվել։ Այն շարունակում է գործել և նույնիսկ աճել, հետևաբար երկրների համար համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու հնարավորությունները պահպանվում են։

Հարցուպատասխանի ընթացքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը Փոլ Կրուգմանին հարցրեց՝ արդյո՞ք երկարաժամկետ հեռանկարում աշխարհը կշարժվի մի քանի խոշոր տնտեսական և քաղաքական դաշինքների ձևավորման ուղղությամբ, թե՞ ներկայիս արմատական փոփոխություններն ու անորոշությունները հիմնականում կարճաժամկետ բնույթ կունենան՝ առանց համաշխարհային հարաբերություններում խորքային փոփոխություններ առաջացնելու։

«Այս հարցը կարող է լուրջ բանավեճի առարկա դառնալ։ Հստակ կարող եմ ասել, որ մենք հետ չենք գալու այն համաշխարհային տնտեսությանը, միջազգային առևտրին, որ ունեինք ընդամենը մի քանի տարի առաջ։ Մենք անցել էինք միջազգային կանոնների վրա հիմնված համակարգի ձևավորման գործընթացով, որի գագաթնակետը Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծումն էր։ ԱՀԿ-ն որոշումներ էր կայացնում երկրների միջև առևտրային վեճերի վերաբերյալ, և երկրները, մեծ հաշվով, հետևում էին այդ որոշումներին։ Իսկ այսօր տեսնում ենք, որ Մեծ տերությունները պատրաստ չեն իրենց առևտրային քաղաքականության հարցերում առաջնորդվել այդ կանոններով։ Սա նշանակում է, որ փոքր պետությունները շատ ուժեղ շարժառիթ ունեն համաձայնություններ կնքելու և փորձելու հայտնվել որևէ Մեծ տերության հովանու ներքո»,- նշեց Փոլ Կրուգմանը։

Տնտեսագետը որպես խոշոր առևտրային ուժեր առանձնացրեց Չինաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը՝ մատնանշելով նաև այլ խոշոր տնտեսական տերություններ, այդ թվում՝ Հնդկաստանը։ Միաժամանակ, Կրուգմանը շեշտեց, որ տնտեսական մերձեցումը պարտադիր չէ, որ հանգեցնի միմյանց հակադրվող կոշտ դաշինքների ձևավորմանը։ Երկրները, նրա գնահատմամբ, պետք է կողմնորոշվեն՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ: Տնտեսագետի կարծիքով՝ երկրները ստիպված կլինեն վերանայել իրենց տնտեսական գործընկերների ընտրությունը և որոշել, թե որ ուժային կենտրոնի հետ են ցանկանում սերտ կապեր զարգացնել։ Շատ դեպքերում այդ ընտրությունը պայմանավորված կլինի առևտրային կապերով և աշխարհագրական դիրքով։ Սակայն միշտ չէ, որ տնտեսական տրամաբանությունն է որոշիչը։ Որպես օրինակ՝ նա առանձնացրեց Կանադան: Վերջինս, հաշվի առնելով առևտրային կապերն ու աշխարհագրական դիրքը, բնականորեն պետք է սերտորեն կապված լինի Միացյալ Նահանգների հետ, մինչդեռ քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ այս երկիրը ձգտում է ամրապնդելու նաև Եվրոպայի հետ հարաբերությունները։

«Մենք այլևս չենք ապրում 2017 թվականի աշխարհում»

Ամփոփելով ելույթը՝ Նոբելյան մրցանակակիրը նշել է, որ միջազգային առևտուրն այսօր պետք է դիտարկել միաժամանակ մի քանի հարթությամբ՝ որպես տնտեսական օգուտների, ազդեցության և հնարավոր հակամարտությունների աղբյուր։

«Մենք այլևս չենք ապրում 2017 թվականի աշխարհում։ Պետք է ընդունենք, որ գտնվում ենք այլ՝ ավելի լարված միջազգային միջավայրում և պետք է լրջորեն մտածենք այս ճնշումների մասին»,- ասել է Կրուգմանը։

Միաժամանակ, նա խոսել է նաև ապագա համագործակցության հնարավորության մասին՝ նշելով, որ միջազգային համակարգը նախկին տեսքով գուցե չվերադառնա, սակայն հնարավոր է շարժվել դեպի նվազ առճակատումային և ավելի համագործակցային միջավայր։

Փոլ Կրուգմանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից անցկացվող «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային 3-րդ գիտաժողովի գլխավոր բանախոսներից է։ Միջոցառումը համախմբել է աշխարհի տարբեր երկրների տնտեսագետների, հետազոտողների, պրակտիկ մասնագետների և քաղաքականություն մշակողների՝ քննարկելու «կանաչ» անցումը, ինստիտուտների որակը, տնտեսական ու թվային փոխակերպումները և արժեքի ստեղծման ժամանակակից մոտեցումները։

Նշենք, որ հանդիպումը վարում էր Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) գործադիր տնօրեն Կարիմա Կուրտիտը (Նիդեռլանդներ): Քննարկմանը հարցերով միացան նաև գիտաժողովի մասնակիցները: Իրենց հարցերն ուղղելու և աշխարհահռչակ տնտեսագետի հետ անմիջականորեն զրուցելու հնարավորություն ունեցան նաև ուսանողները։

Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (Regional Science Academy) համագործակցության շրջանակում:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ողջունելով աշխարհահռչակ տնտեսագետին, շնորհակալություն հայտնեց նրան արդեն երկրորդ տարին գիտաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Դեկանը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում պրոֆեսոր Կրուգմանը հնարավորություն կունենա անձամբ այցելելու Հայաստան և մասնակցելու ֆակուլտետի միջազգային 4-րդ գիտաժողովին։

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում․ ինչպե՞ս է փոխվել համաշխարհային առևտուրը, և ի՞նչ է դա...

14.10.2026

Ինչպե՞ս խթանել կանանց ներգրավվածությունը և ներառականությունը հայաստանյան ակադեմիական միջավայրում

13.10.2026

Իտալերենի XXVI շաբաթը ԵՊՀ-ում. լեզվի, ստեղծարարության և ավանդույթների համադրումը

13.10.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորը հայտարարում է նորարարական ծրագրի ընդունելություն

10.15.2026 - 10.30.2026

«Հայաստանի սնկերի կենսաբազմազանությունը․ COP17-ին ընդառաջ»․ աշնանային դպրոց և ինտենսիվ աշխատարան

10.12.2026 - 10.16.2026

Կոնֆլիկտի վերլուծությունից մինչև հաշտարարություն․ ԵՊՀ-ում մեկնարկում է հավաստագրային նոր ծրագիր

10.08.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am