Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան լսարան-գրադարանը՝ գիտակրթական նոր միջավայր ԵՊՀ-ում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան լսարան-գրադարանի բացման արարողությունը:
Ֆրանսիայից՝ նոր փորձով ու նոր հեռանկարներով. ԵՊՀ ուսանող Լուսինե Մնացականյանի պատմությունը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Լուսինե Մնացականյանի համար Ֆրանսիայում անցկացրած երեք շաբաթը դարձավ առաջնորդության կարևոր փորձառություն։ Նիցցայում կայացած ամառային դպրոցը նրան հնարավորություն տվեց ծանոթանալու առաջնորդության նոր մոտեցումների, աշխատելու ապագային միտված գաղափարների շուրջ, շփվելու տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հետ և, ինչպես ինքն է ասում, մտածելու «սեփական շրջանակից» դուրս։
«Գյուրջիևյան օրեր-2026». ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային երկօրյա գիտաժողով Հայազգի մտավորական, միստիկ, փիլիսոփա, կոմպոզիտոր, պարուսույց Գեորգի Գյուրջիևի մտավոր ժառանգությունը, նրա հոգևոր և փիլիսոփայական որոնումները, ինքնաճանաչման գաղափարները, ինչպես նաև արվեստի, երաժշտության և պատմության փոխկապակցվածության նրա մոտեցումները շարունակում են մնալ գիտական հետաքրքրության շրջանակում։ Երևանի պետական համալսարանում անցկացված «Գյուրջիևյան օրեր-2026» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը համախմբեց գյուրջիևագիտությամբ հետաքրքրվողներին՝ նոր հայացքով դիտարկելու նրա թողած ժառանգությունը:
Հազարամյակների պատմություն՝ հողի շերտերի տակ. ԵՊՀ մագիստրանտի դաշտային պրակտիկան Կաքավաբերդում ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ Մխիթար Թադևոսյանը մասնագիտական պրակտիկան անցկացրել է ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաբերդի հնագիտական համալիրում: Ուսանողը մեզ հետ զրույցում պատմել է իր տպավորությունների, դաշտային հետազոտական աշխատանքների նրբությունների և հայտնաբերված բացառիկ նմուշների մասին: Դաշտային հետազոտական աշխատանքն ուղեկցվել է ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանության կիրառմամբ, օտարերկրյա և տեղացի արհեստավարժ մասնագետների ներգրավմամբ, ինչի շնորհիվ արձանագրած բացահայտումները նոր հնարավորություններ են ընձեռում նաև ապագա հետազոտությունների համար:
ԱԲ-ն՝ կենսական ենթակառուցվածքների պաշտպանության և վաղ ազդարարման գործիք. ԵՊՀ-ում անցկացվում է միջազգային աշխատաժողով Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը նպաստել էներգետիկ, ջրային և տրանսպորտային ենթակառուցվածքների մշտադիտարկմանը, ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու աղետների կանխարգելմանը։ Այս հարցերն են քննարկվում ԵՊՀ-ում ընթացող միջազգային գիտական աշխատաժողովում, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի «Գիտություն՝ հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աջակցությամբ։
Միջազգային ակադեմիական համագործակցություն՝ գիտելիքի և փորձի փոխանակման նոր հնարավորություններով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը շարունակում է զարգացնել համագործակցությունը միջազգային գործընկեր բուհերի և գիտական հաստատությունների հետ՝ կազմակերպելով մասնագիտական դասախոսություններ, փորձի փոխանակման հանդիպումներ, փոխայցելություններ և գիտակրթական համատեղ նախաձեռնություններ։ Համագործակցության շրջանակում ֆակուլտետում պարբերաբար հյուրընկալվում են օտարերկրյա մասնագետներ, որոնք ուսանողներին և դասախոսներին ներկայացնում են իրենց մասնագիտական փորձը և ոլորտի զարգացման արդի միտումները։
ԱԲ-ն՝ ուսանողի առօրյա աշխատանքում. ԵՊՀ-ում ներկայացվեցին ԱԲ-ի գործնական կիրառությունները Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը հեշտացնել ուսանողի առօրյա աշխատանքը։ Այս հարցի շուրջ էր «Armenian Code Academy»-ի «AI on Campus–YSU» նախաձեռնության շրջանակում ԵՊՀ ուսանողների համար կազմակերպված գործնական հանդիպումը։ Բանախոս Գոռ Գրիգորյանը ներկայացրեց ԱԲ-ի կիրառման հնարավորությունները՝ շեշտադրելով գործնական օրինակներն ու կենդանի ցուցադրությունները։
ԵՊՀ-ն և Արևելագիտության ինստիտուտն ընդլայնում են համագործակցության շրջանակը Գիտահետազոտական և կրթական համատեղ ծրագրեր, ակադեմիական շարժունություն, մասնագիտական փորձի փոխանակում․ Երևանի պետական համալսարանն ու Արևելագիտության ինստիտուտը համագործակցության նոր հնարավորություններն ամրագրել են հուշագրով։
ԵՊՀ-ն և QS-ը՝ համագործակցության նոր փուլում. քննարկվել են համալսարանի միջազգային տեսանելիության բարձրացման ուղիները Երևանի պետական համալսարանի և «QS Quacquarelli Symonds»-ի համագործակցությունը մտնում է նոր փուլ։ QS-ի փորձագետների՝ ԵՊՀ այցի ընթացքում քննարկվել են համալսարանի գիտական ու կրթական արդյունքների միջազգային տեսանելիության բարձրացման, զարգացման առաջնահերթությունների և առաջիկա համատեղ աշխատանքի ուղղությունները։
Նպատակ, աշխատանք, արդյունք․ ԵՊՀ ուսանող Աշոտ Մաթևոսյանը՝ մրցույթում հաղթելու և հաջողության հասնելու իր ճանապարհի մասին Երբ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Աշոտ Մաթևոսյանն իմացել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքներով արժանացել է II կարգի մրցանակի, ուրախությանը միացել է նաև տարիների վաղեմության մի հիշողություն։ Նա հիշել է այն օրը, երբ ճանաչվել էր լավագույն աշակերտ՝ I կարգի մրցանակակիր։ Այսօր Աշոտը շարունակում է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները՝ համատեղելով ուսումը, գիտահետազոտական աշխատանքը և նորարարական նախագծերը։