Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայությունը. ինչպե՞ս մնալ քաղաքացի տեխնոլոգիաների դարաշրջանում «Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների. մենք աշխատում ենք, հարաբերություններ ստեղծում, հանրային բողոք հայտնում և անգամ քվեարկում թվային հարթակներում»,- ասում է ԵՊՀ դասախոս Լևոն Բաբաջանյանը: Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսի հետ համագործակցելով՝ նրանք համատեղ անցկացրել են «Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայություն» թեմայով դասախոսությունների շարք։ Սակայն, ինչպես նշում են դասընթացի հեղինակները, տեխնոլոգիական այս թռիչքը մարդկության առջև դնում է հիմնարար փիլիսոփայական ու քաղաքական նոր հարցադրումներ։
Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում․ ինչպե՞ս է փոխվել համաշխարհային առևտուրը, և ի՞նչ է դա նշանակում փոքր տնտեսությունների համար Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանը տեսակապով միացել է ԵՊՀ-ում անցկացվող «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային 3-րդ գիտաժողովին՝ ներկայացնելով ժամանակակից աշխարհատնտեսության փոփոխությունները, միջազգային առևտրի նոր ռիսկերը և փոքր տնտեսությունների հնարավորությունները։ Իր հիմնական ելույթում Կրուգմանը շեշտել է, որ միջազգային տնտեսական հարաբերությունների ներկայիս փոփոխությունները կապված են ոչ այնքան առևտրի տնտեսական մեխանիզմների, որքան այն նպատակների հետ, որոնց համար տնտեսական հարաբերությունները կարող են կիրառվել։
Ինչպե՞ս խթանել կանանց ներգրավվածությունը և ներառականությունը հայաստանյան ակադեմիական միջավայրում ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում տեղի է ունեցել «Գենդերային հարաբերությունների վերարտադրությունը հայաստանյան ակադեմիական միջավայրում. առօրյա պրակտիկաներ և մասնագիտական ինքնություն» թեմայով որակական հետազոտության արդյունքների վավերացման կլոր սեղան-քննարկումը։
Իտալերենի XXVI շաբաթը ԵՊՀ-ում. լեզվի, ստեղծարարության և ավանդույթների համադրումը Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Իտալերենի համաշխարհային XXVI շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Հանճարեղ լեզու. մտածել, նախագծել, ստեղծել իտալերենով» խորագրով։ Միջոցառումը համախմբել էր բարձրաստիճան դիվանագետների, անվանի գրողների և իտալական մշակույթի սիրահարների։
COP17-ը և Հայաստանը. ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային գիտաժողովում քննարկվեց կենսաբազմազանության պահպանության օրակարգը ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովի շրջանակում անցկացվեց պանելային քննարկում՝ նվիրված ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։
ԵՊՀ-ում ներկայացվել է «Արյուն, որը դարձավ ռուբին» գրքի հայերեն թարգմանությունը Բանտային հուշեր, քաղաքական պայքար և մարդկային հարաբերություններ՝ Իրանի նորագույն պատմության համատեքստում․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ներկայացվեց Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ինքնակենսագրական հուշագրության հայերեն թարգմանությունը։
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակության այցը ԵՊՀ Երևանի պետական համալսարանում էր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Մ. Ֆեյժոյի գլխավորությամբ։ Այցի ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ կրթական և գիտահետազոտական հիմնական ուղղությունները, քննարկվեցին երկարամյա համագործակցության շարունակման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
ԵՊՀ շրջանավարտը NASA-ում․ տիեզերական առաքելություններից մինչև մայր բուհի հետ համագործակցություն «Ակնկալում եմ, որ արդեն 2027 թ. ամռանը կկարողանանք ԵՊՀ առաջին ուսանողի համար կազմակերպել վերապատրաստում JPL-ում»,- ասում է տիեզերական ոլորտի մասնագետ, համակարգերի ճարտարագետ, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) պայմանագրերի տեխնիկական ղեկավար, ԵՊՀ և Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ Լերմոնտ Խաչիկյանը։
Հայերենագիտության արդի հիմնահարցեր․ Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգությունից մինչև հայերենի թվայնացման նորարարական հեռանկարներ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի և Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկել է մեծավաստակ հայագետ, լեզվաբան, գիտնական, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների գիտնականներին՝ քննարկելու և վերարժևորելու աճառյանական հարուստ գիտական ժառանգությունը՝ ընդգծելով արդի հայերենագիտության նորարարական ուսումնասիրությունները, գիտական բացահայտումներն ու լեզվական տվյալների թվայնացման հեռանկարները:
Ժամանակակից ռուսագիտությունը՝ լեզվի փոփոխությունից մինչև արհեստական բանականություն Ավանդական լեզվաբանական և գրականագիտական ուսումնասիրությունները շարունակում են պահպանել իրենց նշանակությունը, սակայն դրանց կողքին արագորեն զարգանում են նոր ուղղություններ՝ թվային լեզվաբանություն, մեդիադիսկուրս, արհեստական բանականություն, միջմշակութային հաղորդակցություն և կրթական նոր տեխնոլոգիաներ։ ԵՊՀ-ում անցկացվող գիտաժողովը՝ որպես ավանդույթների, նորարարությունների և միջգիտակարգային երկխոսություն, համախմբել է տարբեր երկրների գիտնականների, դասախոսների, հետազոտողների, երիտասարդ գիտնականների և ուսանողների՝ վերլուծելու ժամանակակից ռուսագիտության արդի հիմնախնդիրները: