«Լազարյան ճեմարանը և հայ մեծերը». գիտաժողով՝ նվիրված հայագիտության ու արևելագիտության մեծ կենտրոնին Մոսկվայում հիմնադրված Լազարյան ճեմարանը տասնամյակներ շարունակ եղել է ոչ միայն կրթօջախ, այլև հայ մշակութային ու գիտական վերածննդի կարևոր հաստատություններից մեկը: Այնտեղ են ձևավորվել և հայագիտությանն ու արևելագիտությանն անգնահատելի ծառայություններ մատուցել հայ մտավորականության ներկայացուցիչներից շատերը: Ճեմարանի թողած անջնջելի հետքը, նրա պատմական ու գիտական հարուստ ժառանգությունը վերարժևորելու և ժամանակակից գիտական հանրությանը ներկայացնելու նպատակով ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը:
ԵՊՀ-ում բացվել է Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում բացվել է Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա, որը նախատեսված է ապագա սոցիալական մանկավարժների գործնական պատրաստվածության զարգացման և արտթերապևտիկ մեթոդների կիրառման համար։
Գիտական համագործակցության նոր հորիզոններ միջուկային հետազոտությունների ոլորտում ԵՊՀ-ում տեղի է ունեցել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) 70-ամյակին նվիրված «Դուբնայի օրերը Հայաստանում» խորագրով միջոցառում, որի ընթացքում ԵՊՀ-ի և ՄՀՄԻ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Քննարկվել են համատեղ հետազոտությունների նոր ուղղությունները, երիտասարդ մասնագետների պատրաստման և միջազգային գիտական կապերի զարգացման հնարավորությունները։
Մաթեմատիկան՝ նոր հետազոտությունների և միջազգային համագործակցության հարթակ. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով Աշխարհի տարբեր երկրներից ԵՊՀ-ում համախմբվել են մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ոլորտների մասնագետներն ու հետազոտողները։ «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվում են նոր հետազոտություններ և ժամանակակից մեթոդներ, քննարկվում ոլորտի արդի հիմնախնդիրներն ու գիտական համագործակցության նոր հնարավորությունները։
ԵՊՀ-ում քննարկվում են չղջիկների հետազոտության և պահպանության արդի խնդիրները ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրությանը նվիրված գիտաժողովը (EEBRC), որը համախմբել է տարածաշրջանի գիտնականներին՝ քննարկելու չղջիկների էկոլոգիայի, կենսաբազմազանության, մշտադիտարկման և պահպանության արդի խնդիրները։
Երազանքին մոտեցնող ևս մեկ քայլ․ «Վարդանանց ասպետներ» կազմակերպության Թաբիբյան ընտանիքի հիմնադրամի կրթաթոշակակիրները՝ ԵՊՀ-ում ԵՊՀ ուսանողների համար Թաբիբյան կրթաթոշակին արժանանալը ևս մեկ քայլ է դեպի իրենց երազանքները։ Դիանան և Սուսաննան, օրինակ, երազում են հինգ տարի հետո Հայաստանում հիմնել ՏՏ ոլորտի խոշոր կենտրոն։ Այդ մասին նրանք գրել էին նաև ծրագրին դիմելու իրենց մոտիվացիոն նամակներում՝ մասնագիտական ապագան կապելով Հայաստանի զարգացման և նոր հնարավորություններ ստեղծելու հետ։ ԵՊՀ-ում կայացած հանդիպման ընթացքում 2026-2027 ուսումնական տարվա Թաբիբյան կրթաթոշակի արժանացած վեց ուսանողներին հանձնվեցին հավաստագրերը։
ԵՊՀ-ում ամփոփվեցին «ReGrad» ծրագրի արդյունքները. բակալավրի կրթական ծրագրերը՝ «կանաչ» և թվային փոխակերպման ուղում ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Reforming Undergraduate Education for Green and Sustainable Development in Armenia and Moldova» («ReGrad») ծրագրի եզրափակիչ համաժողովը: Եռամյա ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանում և Մոլդովայում բակալավրի կրթական ծրագրերի բարեփոխումներին՝ ավանդական ուսումնական ծրագրերից անցում կատարելով դեպի ներառական, թվային և «կանաչ» կրթություն։
Երկնային Երուսաղեմը՝ արծաթի վրա. ԵՊՀ հետազոտողի բացահայտումը ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանը «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված Q1 վարկանիշ ունեցող «Religions» պարբերականում հրապարակել է գիտական հոդված՝ նվիրված Ռումինիայի հայոց թեմի հավաքածուում պահվող արծաթե տապանակին։ «Ռումինիայի հայոց թեմի հավաքածուի արծաթե տապանակը. Երկնային Երուսաղեմի պատկե՞ր» խորագրով հոդվածը, որը լույս է տեսել 2026 թ․ փետրվարին, նոր էջ է բացում հայկական ծիսական արվեստի ուսումնասիրության մեջ։
ԵՊՀ գրապահոցի բաժնի վարիչ Մարիա Առաքելյանը պարգևատրվեց շնորհակալագրով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալագիր հանձնեց Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի գրապահոցի բաժնի վարիչ, ԵՊՀ երկարամյա աշխատակից Մարիա Առաքելյանին՝ արժևորելով նրա շուրջ կեսդարյա նվիրումը համալսարանին և աշխատանքին:
Մշակութային ժառանգությունն ու հակամարտությունները. պրոֆեսոր Լինն Մեսկելի աշխատարանը ԵՊՀ-ում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացվեց երկօրյա աշխատարան՝ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր, հնագետ և մարդաբան Լինն Մեսկելի ղեկավարությամբ։ Աշխատարանի ընթացքում քննարկվեցին «Պատերազմ և անվտանգություն. ժառանգության հակամարտությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը» և «Փրկելով աշխարհը վանդալիզմի համատեքստում» թեմաները։