ՀՀ-ԱՄԷ գործընկերային հարաբերությունների զարգացման ուղիները. ԵՊՀ հետազոտողի հոդվածը՝ բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հետազոտական խմբի ղեկավար Մուշեղ Ղահրիյանի հեղինակած «Լայն գործընկերության ձևավորում․ Հայաստան–ԱՄԷ հարաբերությունների էվոլյուցիան» վերտառությամբ գիտական հոդվածը հրապարակվել է բարձր վարկանիշ ունեցող «Contemporary Review of the Middle East» («Միջին Արևելքի արդի ուսումնասիրություն») միջազգային հանդեսում:
Մտածողության և անհատի խորհրդայնացումը 1920-1930-ականների Հայաստանում․ բանախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կայացավ «Մտածողության և անհատի խորհրդայնացումը 1920-1930-ական թվականների Հայաստանում. սոցիալ-մարդաբանական տեսանկյուններ» խորագրով բանախոսություն` նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին մեկուկես տասնամյակում տեղի ունեցած հասարակական գործընթացներին։
Համագործակցության նոր էջ․ Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի պատվիրակությունն այցելել էր ԵՊՀ ԵՊՀ-ում էր Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությունը՝ զարգացնելու հայ-գերմանական հարաբերությունները բարձրագույն կրթության ոլորտում։ Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, պրոռեկտորների, վարչական անձնակազմի և դասախոսների հետ՝ նպատակ ունենալով խթանելու երկու երկրների միջև կրթական համագործակցությունը, ուղենշելու ակադեմիական նոր ծրագրերի և փոխանակումների հնարավորությունները։
Միջնադարյան արվեստը նոր հայացքով․ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Մարգարիտա Հովսեփյանի մանրանկարների ցուցադրությունը ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մարգարիտա Հովսեփյան. միջնադարյան արվեստը նորովի» խորագրով ցուցադրություն, որը համախմբեց արվեստագետների, ուսանողների, դասախոսների և արվեստի սիրահարների։ Ցուցադրված կտավների հեղինակ Մարգարիտա Հովսեփյանի ստեղծագործական ճանապարհը կապված է հենց ԵՊՀ-ի հետ․ ավելի քան երեք տասնամյակ նա անցկացրել է համալսարանում՝ իր ներդրումն ունենալով կրթական և մշակութային միջավայրի ձևավորման գործում։
«Սերունդների մասին մտածելով հայերեն»․ ԵՊՀ-ում ամփոփվեց եռօրյա դասընթացը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ամփոփվեց «Սերունդների մասին մտածելով հայերեն» խորագրով հատուկ դասընթացը, որն անցկացվեց «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում: Դասընթացը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծավալելու խորքային քննարկումներ սերունդների հարցերի, սոցիալական ու փիլիսոփայական մոտեցումների շուրջ։
«Մարդը պետք է ինքն իրեն դիտարկի անկեղծորեն ու արթնանա պատասխանատվության խոր զգացումով». մեկնարկեց «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ:
Իրանագիտությունը՝ ԵՊՀ-ն և Քեմբրիջի համալսարանը կապող օղակ․ մեկնարկել է պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված միջազգային գիտաժողովը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է Պարսից լեզվի և գրականության ուսուցման միջազգային 5-րդ գիտաժողովը, որն անցկացվում է Քեմբրիջի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի հետ համագործակցությամբ։ Գիտաժողովի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կներկայացվեն նորարարական մեթոդներ պարսից լեզվի և գրականության ուսուցման ոլորտում՝ խթանելով դասախոսների և փորձագետների միջև համագործակցությունը։
ԵՊՀ-ում մեկնարկել է «Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով եռօրյա աշխատաժողովը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության (ASM) համագործակցության շրջանակում մեկնարկել է «Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով եռօրյա աշխատաժողովը։ Միջոցառման նպատակն է բարձր դասարանների աշակերտներին և ուսանողներին ծանոթացնել մանրէաբանության արդի ձեռքբերումներին և արժևորել մանրէների դերը առօրյա կյանքում։
Հայաստանը 1920-1935 թթ․ հասարակական վերափոխումների ու քաղաքական ճնշումների խաչմերուկում․ բանախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ պատմության թանգարանում կայացավ «Հայաստանը 1920-1935 թվականներին. hասարակական-քաղաքական մթնոլորտը» խորագրով բանախոսություն, որի ժամանակ ներկայացվեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին մեկուկես տասնամյակում տեղի ունեցած հասարակական-քաղաքական իրադարձությունների ամփոփ պատկերը։ Ստալինյան բռնաճնշումներին նախորդած այս ժամանակաշրջանը, ըստ բանախոսի, պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական հատվածի․ 1920-1921 թթ.՝ ռազմական կոմունիզմի, 1921-1927 թթ.՝ նոր տնտեսական քաղաքականության, 1928-1936 թթ.՝ արդյունաբերականացման, կոլեկտիվացման և մշակութային հեղափոխության տարիներ:
Մեկ օր՝ անսահման հնարավորություններ․ ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը Երևանի պետական համալսարանն այսօր վերածվեց հնարավորությունների խաչմերուկի․ բուհի տարածքում «հանդիպեցին» գիտելիքը, փորձը, կարիերան։ Արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո» ցուցահանդեսը այս տարի նվիրված էր նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը։ Էքսպոյի շրջանակում ստեղծվեցին արդյունավետ կապեր ակադեմիական միջավայրի և աշխատաշուկայի միջև՝ ուսանողներին կապելով իրական գործատուների, գործատուներին՝ ապագա մասնագետների, առաջինկուրսեցիներին՝ համալսարանական կյանքի հնարավորությունների հետ։