Լիտվացի հայտնի արվեստագետ Մ․Կ․ Չյուրլիոնիսի նկարների ցուցադրությունը՝ ԵՊՀ-ում ԵՊՀ-ում բացվեց լիտվացի նկարիչ, գրող, կոմպոզիտոր Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլիոնիսի ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայտնի արվեստագետի 150-ամյակին։ Ցուցադրությունը նախաձեռնվել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցության շրջանակում։
Միջբուհական կապերի ամրապնդում ԵՊՀ-ի և Ռոսարիոյի ազգային համալսարանի միջև ԵՊՀ-ում հյուրընկալվել էր Ռոսարիոյի ազգային համալսարանի (Արգենտինայի Հանրապետություն) ռեկտոր Ֆրանկո Բարտոլաչին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայագիտական և կրթական ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները և զարգացման հեռանկարները։
«Գիտության շաբաթ» փառատոնը՝ գիտական նվաճումների ներկայացման հարթակ․ ԵՊՀ-ն՝ գիտության փառատոնի մասնակից Ազատության հրապարակում մեկնարկեց «Գիտության շաբաթ» փառատոնը, որի նպատակն է հանրայնացնել գիտության և տեխնոլոգիաների ոլորտների նվաճումները։ Փառատոնին մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանը, մասնավորապես Ֆիզիկայի և Ֆարմացիայի ինստիտուտները, Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության, Պատմության ֆակուլտետները, ՍԹԵՄ ավագ դպրոցը, Մարքեթինգի բաժինը:
Միջազգային գիտաժողովի օրակարգում էին քվանտային տեխնոլոգիաներին և օպտիկային առնչվող թեմաները Երևանի պետական համալսարանում ամփոփվեց «Օպտիկան և դրա կիրառությունները քվանտային տեխնոլոգիաներում» («Optics-QT») միջազգային գիտաժողովը, որը համախմբեց առաջատար գիտնականների՝ ներկայացնելու ոլորտի նորագույն հետազոտությունները և քննարկելու օպտիկայի դերը ժամանակակից քվանտային տեխնոլոգիաներում։
ԵՊՀ-ում կայացավ «Այլևս երբեք. համեմատել՝ ընդգծելով առանձնահատկությունները» խորագրով միջազգային դասընթացը Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Այլևս երբեք. համեմատել՝ ընդգծելով առանձնահատկությունները» դասընթացը, որը կազմակերպվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի, ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ու Շոայի հուշահամալիրի (Փարիզ) համագործակցությամբ։
«Yerevan-CHEP-2025». ԵՊՀ-ում մեկնարկած գիտաժողովի քննարկան առանցքում է բարձր էներգիաների ֆիզիկան ԵՊՀ-ում մեկնարկեց «Բարձր էներգիաների ֆիզիկա» միջազգային գիտաժողովը («Yerevan-CHEP»), որը սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը միավորելու է ոլորտի առաջատար մասնագետներին։ Երևանի պետական համալսարանի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման ժամանակ քննարկվելու են ոլորտի արդիական հարցերն ու խնդիրները։
Սկզբում ԵՊՀ ուսանող, հետո շրջանավարտ, դասախոս․ Համլետ Առաքելյանի մասնագիտական և ստեղծագործական ուղին «Երևանի պետական համալսարանն ինձ սովորեցրել է մտածել»,- ասում է Համլետ Առաքելյանը, որի մասնագիտական ուղին սկսվել է համալսարանում․ այստեղ նա ձևավորվել է որպես դասախոս, հաղորդավար, գրող ու մեդիա մտածող անհատ։ Տեքստի աշխարհում ապրող և ստեղծագործող երիտասարդը համալսարանը տեսնում է որպես մտածողության դպրոց, իսկ տեքստը՝ հանրային կյանքի հիմք։ Համլետի խոսքի ու լռության միջև կառուցվում են նոր արժեքներ լսարանում, բեմում, էկրանին, գրքի էջերում ու սոցիալական ցանցերում։
Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիր ԵՊՀ ուսանողների հետ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի տրամադրած կրթաթոշակին արժանացած ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները, որոնց թվում էին թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները, ներկայացրին իրենց նախաձեռնություններն ու ծրագրերը:
Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով ԵՊՀ-ում. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-26-ը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում» խորագրով միջազգային կրիմինալոգիական գիտաժողով:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Քրիստինե Ալագուլյանն արժանացավ ԵՊՀ արծաթե մեդալի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին ակտիվ մասնակցության և բարեխիղճ աշխատանքի համար ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեց Ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի դասախոս, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Քրիստինե Ալագուլյանը: