- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Սոցիալական և վարքաբանական հոգեբանության լաբորատորիա
Սոցիալական և վարքաբանական հոգեբանության լաբորատորիա
Սոցիալական և վարքաբանական հոգեբանության լաբորատորիայի գործունեությունն ուղղված է սոցիալական վարքի, միջանձնային և խմբային փոխազդեցությունների, որոշումների կայացման գործընթացների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական երևույթների և դրանց հիմքում ընկած մեխանիզմների համակարգված էմպիրիկ ուսումնասիրությանը։ Հետազոտական գործունեության շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական միջավայրում վարքաբանական օրինաչափությունների, սոցիալական փոխազդեցությունների առանձնահատկությունների, խմբային դինամիկայի, անհատական և խմբային որոշումների կայացման գործընթացների ու դրանց վրա ազդող սոցիալ-հոգեբանական գործոնների բացահայտմանը և վերլուծությանը։ Առանձին հետազոտական ուղղություն է կազմում անձի հոգեբանական և սուբյեկտիվ բարեկեցության, դրանց կառուցվածքային բաղադրիչների, ձևավորման ու դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև անհատական, միջանձնային և սոցիալական գործոնների հետ փոխկապակցվածության ուսումնասիրությունը։
Լաբորատորիայում իրականացվում են հիմնարար, փորձարարական և կիրառական հետազոտություններ՝ հիմնված ժամանակակից հոգեբանության տեսական և մեթոդաբանական մոտեցումների, փորձարարական հետազոտության մեթոդների, հոգեբանական չափման գործիքների և քանակական ու որակական տվյալների վերլուծության մեթոդների կիրառման վրա։
Աշխատակիցներ՝
Կոնտակտներ
Լաբորատորիայի վարիչ՝ հ․գ․թ․, դոցենտ Էլինա Վյաչեսլավի Ասրիյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52ա
Էլհասցե՝ elina.asriyan@ysu.am