ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանում հրավիրյալ դասախոս Կոնստանտինա Սոտիրոպուլուն ներկայացրեց Հունաստանի ամենակարևոր ազգային տոներից մեկը՝ «ՕԽԻ» տոնը։
Բանախոսն ընդգծեց, որ այս պատմական օրը նշանավորում է Հունաստանի պատմության կարևորագույն պահերից մեկը․ 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Հունաստանի վարչապետ Իոաննիս Մետաքսասը մերժեց իտալական վերջնագիրը, որով Իտալիան պահանջում էր ազատ մուտք հունական տարածք՝ ռազմական նպատակներով։ Մետաքսասի պատասխանը կարճ էր, բայց վճռական՝ «ՕԽԻ»՝ «Ո՛չ»։ Այս բառը դարձավ Հունաստանի դիմադրության և ազատության խորհրդանիշը։
«Այդ իսկ պատճառով հոկտեմբերի 28-ը հույների համար ոչ միայն ռազմական հաղթանակների, այլև ազատության, ազգային միասնության և արժանապատվության օր»,- նշեց նա։
Սեմինարի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու Կոնստանտինա Սոտիրոպուլուին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
 
 
        
 
          