Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանում տեղի ունեցավ Սուրբ Ծնունդին և Ամանորին նվիրված բաց դաս-սեմինար:
Սեմինարի ընթացքում հույն մանկավարժ Միխալիս Սերեպեցիսը հանգամանորեն ներկայացրեց Հունաստանի սուրբծննդյան ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը, իսկ ուսանողները զուգահեռներ անցկացրին սուրբծննդյան և ամանորյա հայկական ավանդույթների միջև։
Միջոցառման ավարտին ուսանողները երգեցին տոնական երգեր և կտրեցին հունական ավանդական վասիլոպիտան, որը խորհրդանշում է նոր տարվա սկիզբը, և որի մեջ դրված մետաղադրամը բերում է հաջողություն այն մարդուն, ում բաժին է ընկնում այն։
Նմանօրինակ միջոցառումները ոչ միայն նպաստում են մշակութային արժեքների փոխճանաչմանը, այլև կարևոր դեր են խաղում երկրների և մշակույթների միջև երկկողմանի զարգացման խթանման գործում։

