Մալթայի մայրաքաղաք Վալետայում նոյեմբերի 10–13-ը անցկացվեց «EUROBATS» համաձայնագրի կողմերի 10-րդ հանդիպումը («10th Meeting of the Parties, MoP10»), որին մասնակցեցին նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանն ու Տիգրան Հայրապետյանը։
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «EUROBATS» համաձայնագրի շրջանակում մշակվել և քննարկվել են չղջիկների ու դրանց բնակավայրերի պահպանության համաեվրոպական մոտեցումներ։ Հանդիպման հիմնական թեմաներից են եղել չղջիկների պոպուլյացիաների մշտադիտարկումը, կլիմայի փոփոխության ազդեցությունը, պահպանության մարտահրավերները և միջազգային համագործակցությունը։
Հայկական պատվիրակության մասնակցությունը կարևոր հնարավորություն է միջազգային փորձի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման և Հայաստանում չղջիկների ուսումնասիրության ու պահպանության ոլորտի զարգացման համար։


