Ընթացիկ տարվա մայիսի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանը և աշխարհը: Երկխոսություն-2026․ նոր իրողություն» միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Սերբիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և այլ երկրների քաղաքական ու գիտական շրջանակների ներկայացուցիչները։
Կոնֆերանսում Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ ՀՀԻ ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական համագործակցության բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Նելլի Մինասյանը: Նա հանդես եկավ «Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում․ գաղափարական հիմքերը և գործիքները» խորագրով զեկույցով։
Բանախոսն անդրադարձավ նաև թուրքական «փափուկ ուժի» առանձնահատկություններին, գործիքներին՝ այս համատեքստում դիտարկելով թյուրքական պետությունների կազմակերպությունը։
Գիտաժողովի ընթացքում ՌԴ դաշնակցային և գործընկերային հարաբերությունների համատեքստում քննարկվեցին Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային առնչվող մի շարք այլ խնդիրներ: Քննարկվեցին ենթակառուցվածքների նախագծերը, դրանց շուրջ ձևավորված աշխարհաքաղաքականությունը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև ահաբեկչությանն ու ՌԴ-ին առնչվող այլ հիմնահարցերի։