ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիայի և «Մշակույթը հանուն կայուն զարգացման» («Culture for Sustainable Development») կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց քննարկում:

Քննարկում-հանդիպումը վերաբերում էր զարգացման ծրագրերում ազգագրական հետազոտությունների իրականացմանը և դրանց արդյունքների կիրառմանը: Քննարկման ընթացքում EU-LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը, ազգագրագետներ Ռուզաննա Ծատուրյանը և Մխիթար Գաբրիելյանը ներկայացրին իրենց փորձառությունը՝ անդրադառնալով իրենց աշխատանքի մանրամասներին:
Բանախոսները ներկայացրին ազգագրագետի իրական դերը և կարևորությունը նմանատիպ ծրագրերի շրջանակում։
Քննարկման նպատակն էր ցույց տալ գիտակարգի կիրառելիությունը ակադեմիական շրջանակներից դուրս։