Բուհում սովորելու առանձնահատկությունները
Ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքների ստուգման ու գնահատման կարգի, համալսարանի ֆակուլտետների կողմից բակալավրի և մագիստրոսի կրթական մակարդակներում առաջարկվող ուսումնական ծրագրերի կառուցվածքի, բովանդակության և աշխատածավալների, այդ ծրագրերի բաղկացուցիչ դասընթացների և դրանցով նախանշված կրթական արդյունքների, ինչպես նաև գնահատման ձևերի և չափանիշների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցում և դասընթացների տեղեկագիրքում:
Սեմինար
Սեմինարը խմբային գործնական պարապմունքների տեսակներից է, որի ընթացքում ուսանողը սովորում է բանավոր շարադրել նյութը, պաշտպանել իր տեսակետները և եզրահանգումները: Փաստարկված պատասխանների արագ գտնումը, ուշադրության արագ կենտրոնացումը մի խնդրից մյուսի վրա ուսանողի մոտ զարգացնում են մասնագիտական հետագա գործունեության համար անհրաժեշտ մտավոր հատկանիշներ: