Ս․թ․ ապրիլի 10-ից մայիսի 2-ը անցկացվել է «Ունիվերսիադա-2025» միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ մրցույթը, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ։
Մրցույթի մասնակից 16 բուհերից Երևանի պետական համալսարանը գրեթե բոլոր մրցաձևերում հաջողություն է գրանցել՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։

Մասնավորապես, ԵՊՀ-ն առաջին տեղ է զբաղեցրել երգի, վոլեյբոլի և ՈՒՀԱ-ի մրցույթներում։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», տղաների՝ լողի, աղջիկների՝ լողի, շախմատի, տղաների՝ թենիսի և աղջիկների՝ հրաձգության մրցույթներում համալսարանի թիմը գրավել է երկրորդ հորիզոնականը։
Աղջիկների՝ սեղանի թենիսի մրցաշարում ԵՊՀ թիմը գրավել է երրորդ տեղը, իսկ պարի մրցույթում արժանացել է ժյուրիի համակրանքի մրցանակին։
Այս բազմաբնույթ հաջողություններից հետո ԵՊՀ-ն ի վերջո հաղթող է ճանաչվել «Ունիվերսիադա-2025» միջբուհական 7-րդ մրցույթում` ցույց տալով իր բարձր մակարդակն ինչպես սպորտային, այնպես էլ մշակութային և ինտելեկտուալ ոլորտներում։