Ամսաթիվ
Ս.թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը՝ նվիրված նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը։
Լայնամասշտաբ այս միջոցառման շրջանակում կանցկացվեն՝
🔹 կրթական տոնավաճառ,
🔹 կարիերայի տոնավաճառ,
🔹 ԵՊՀ վարչական ստորաբաժանումների ներկայացում,
🔹 ցուցահանդես,
🔹 ԵՊՀ շրջանավարտների բանախոսություններ,
🔹 ինտերակտիվ վիկտորինա աշակերտների համար,
🔹 քասթինգ,
🔹 տոնական համերգ։
Էքսպոյի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ https://www.ysu.am/activities/940