Ամսաթիվ
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Մանուկ Աբեղյանի 160-ամյակին նվիրված «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային հինգերորդ գիտաժողովը։
«Ինձ համար մեծ պատիվ է կրել Աբեղյան ազգանունը, նույնպես հուզիչ է մորս՝ Հասմիկ Աբեղյանի մահից հետո նրա փոխարեն մեր տոհմի անունից հանդես գալ «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովում»,- իր ելույթում նշեց Մ. Աբեղյանի գերմանաբնակ ծոռը՝ Սուրեն Աբեղյանը։
Գիտական միջոցառումն արդեն դարձել է ավանդույթ՝ միավորելով Հայաստանի և արտերկրի գիտնականներին՝ անդրադառնալու մեծ հայագետի գիտական հարուստ ժառանգությանը և լեզվաբանության արդի խնդիրներին։