ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում կազմակերպված «International Winter AI Olympiad (IAIO)» միջազգային մրցույթի նախընտրական փուլի արդյունքում ձևավորված Հայաստանի ազգային թիմը փետրվարի 23–27-ը մասնակցեց Լյուբլյանայում (Սլովենիա) անցկացված միջազգային AI օլիմպիադային՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային մրցակցային հարթակում։
Հայաստանյան թիմի անդամներն էին Վահե Պլուզյանը (Վանաձորի «Էվրիկա» դպրոց), Սամվել Ղազախեցյանը (Վանաձորի «Էվրիկա» դպրոց), Կորյուն Գաբոյանը (Երևանի №190 ավագ դպրոց), Արամ Ամիրխանյանը (Վանաձորի «Էվրիկա» դպրոց)։
Միջազգային օլիմպիադան այս տարի համախմբեց ավելի քան 150 մասնակիցների՝ 38 երկրից։ Այն իրականացվեց արհեստականության բանակության ոլորտի միջազգային հետազոտական կենտրոնի (International research center of artificial intelligence (IRCAI)) նախաձեռնությամբ՝ Ջոզեֆ Ստեֆանի ինստիտուտի հովանու ներքո։
Մրցույթի արդյունքում Հայաստանի թիմի ներկայացուցիչ Կորյուն Գաբոյանն արժանացավ Honorable Mention անվանակարգի խրախուսման՝ ընդգրկվելով այդ պատվին արժանացած միջազգային 14 մասնակիցների շարքում։
IAIO միջազգային AI օլիմպիադային մասնակցությունը կարևոր փորձառություն էր թիմի համար՝ հնարավորություն տալով աշխատելու բարձր մրցակցային միջավայրում, խորացնելու գիտելիքներն ու գործնական հմտությունները և ներկայացնելու Հայաստանի կրթական ներուժը միջազգային հարթակում։
ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը շարունակելու է աջակցել այսօրինակ նախաձեռնություններին՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու միջազգային ներգրավվածությանը։



