ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի և Հայաստանի Հանրապետության դատախազության, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցությամբ մեկնարկում է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին:
Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները փորձարկելու իրական դատական գործընթացին մոտ ձևաչափով՝ մասնակցելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին։
Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների իրավական հետազոտության, իրավական խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ուսանողների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։
Մրցույթը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից։ Գրավոր փուլում յուրաքանչյուր թիմ կներկայացնի հայցվորի և պատասխանողի դիրքորոշումները, իսկ բանավոր փուլը կանցկացվի նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և 4-րդ կուրսերի, այդ թվում՝ մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները, իրավաբանական ուղղություն ունեցող հաստատությունների ուսանողները: Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ 2-ից 5 անդամ, իսկ մեկ բուհից կարող է մասնակցել առավելագույնը 4 թիմ։
Մրցույթի արդյունքում կպարգևատրվեն հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև կսահմանվեն անհատական և մասնագիտական հատուկ մրցանակներ՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Մրցույթի լավագույն բանախոս» անվանակարգերում։
Թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 16-ը՝ մինչև ժամը 00:00-ն
Կից՝ դատախաղ-մրցույթի փուլերի ժամանակացույցը, մրցույթի կանոնները և մասնակցության հայտի ձևանմուշը:
Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն անհրաժեշտ է ուղարկել studentmoot@prosecutor.am էլհասցեին:
Մրցույթին գրանցվելը և մասնակցությունն անվճար է:
Մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կապ հաստատել studentmoot@prosecutor.am էլհասցեի կամ (+374 95) 119 424 հեռախոսահամարի միջոցով։