Տեղի ունեցավ Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում հայտարարվեցին մրցույթի արդյունքում կրթաթոշակի արժանացած, Բերքլիի համալսարան մեկնող և նախագծի ֆինանսավորում ստացող ուսանողների անունները։
Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն մտածելակերպ ունեցող ուսանողներին։
Մրցույթի շրջանակում մրցանակները 3-ն էին`
- 160 կրթաթոշակ՝ 5 ամիս շարունակ ամսական 50.000 ՀՀ դրամի չափով, 
- Ամերիաբանկի կողմից 3 նախագծի ֆինանսավորում՝ ընդհանուր 10.000.000 ՀՀ դրամի չափով, 
- 10 ուղեգիր դեպի Բերքլիի համալսարան` մասնակցելու կարճաժամկետ ծրագրի: 
Երևանի պետական համալսարանից մրցույթային փուլերը հաղթահարեցին 48 ուսանողներ։ Նրանք մրցույթի արդյունքում արժանացան հետևյալ մրցանակներին՝
- ուղեգիր դեպի Բերքլիի համալսարան՝ 3 ուսանող, 
- կրթաթոշակ 50․000 ՀՀ դրամի չափով՝ 45 ուսանող։ 
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի՝ տարբեր գործընկերների հետ շարունակական համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու տարաբնույթ մրցույթների և ծրագրերի՝ զարգացնելով իրենց գիտելիքները, գործնական հմտությունները, ինչպես նաև իրենց առաջին քայլերն անելով մասնագիտական ոլորտում։
 
 
          