ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «BostonGene» կենսատեխնոլոգիական ընկերության հերթական համագործակցության արդյունքում կազմակերպեց «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» կրթական ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպում։
Հանդիպմանը մասնակցեցին Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիուտի ուսանողները, շրջանավարտները։
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան ընկերության գործունեությանը և որդեգրած արժեքներին, ընկերությունում աշխատելու առավելություններին, մատնանշվեցին անհրաժեշտ այն կարողություններն ու հմտությունները, որոնք կարևոր են «BostonGene» -ում աշխատելիս։
Բանախոսները ներկայացրեցին ընկերության կողմից կազմակերպվող «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» կրթական ծրագիրը, ներկայացրեցին ուսանողներին հիմնական տեղեկություններ դասընթացի մասին։ Կրթական ծրագրի դասախոսությունները վարելու են BostonGene ընկերության «Ճշգրիտ ուռուցքաբանության» բաժանմունքի առաջատար մասնագետները։
Դասընթացի շրջանակներում քննարկվելու են՝
- Մոլեկուլային և բջջային կենսաբանության այն թեմաները, որոնք այսօր առավել լայնորեն կիրառվում են բժշկության մեջ, 
- Ժամանակակից անհատականացված ուռուցքաբանության ոլորտում գրանցված հաջողությունները, 
- Ոլորտի հեռանկարային և զարգացող ուղղությունները, 
- Անհատականացված ուռուցքաբանական տվյալների բազաները, տեղեկատվական աղբյուրները, ստանդարտները և ավելին։ 
Դասընթացը բարեհաջող անցնելու պարագայում ուսանողները կստանան իրենց հետագա կարիերան ընկերությունում կառուցելու հնարավորություն։
Դասընթացին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ։
Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան բանախոսներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը։
Այս հանդիպման խթան հանդիսացավ նախորդ տարի ևս հաջող իրականացված, ծրագիրը, որի արդյունքում դասընթացներին մասնակցեցին շուրջ 38 ուսանողներ և շրջանավարտներ, սակայն հավաստագրեր ստացան դասընթացին ակտիվություն ցուցաբերած և այն հաջողությամբ ավարտած միայն 23 մասնակիցներ, իսկ 7 մասնակից ստացել են աշխատանքի անցնելու հնարավորություն։
 
 
        
 
          