ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Ինեկոբանկ» ՓԲԸ համագործակցությամբ համալսարանում անցկացվեց տեղեկատվական հանդիպում, որի շրջանակում ներկայացվեցին արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի մանրամասները։
Տեղեկատվական հանդիպմանը Ինեկոբանկի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրին «Ինեկոբանկը քո կողքին» կրթության աջակցության ծրագրի առանձնահատկությունները, ինչպես նաև ծրագրի ընձեռած նոր՝ առավել մեծ հնարավորությունները։ Մասնավորապես, այս տարի ծրագրի շրջանակում կրթաթոշակ է տրամադրվելու հետևյալ ուղղություններով՝
- 150 ուսանողի՝ կրթաթոշակի տրամադրում,
- 15 ուսանողի՝ բարձրագույն կրթության ֆինանսավորում,
- 20 ուսանողի՝ արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն։
Նշենք, որ ծրագրին դիմելու հնարավորություն ունեն բոլոր ֆակուլտետների բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները։