Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
22 Հոկտեմբեր 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ (ներկայացնում է «ԲՐԵՎԻՍ» ապրանքանիշը)
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. ժամեր՝
09:30-18:30
Հիմնական պարտականություններ
Ընդունարանի աշխատակիցը պատասխանատու է Ընդունարանի աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու,
ընկերության այցելուներին դիմավորելու և ուղղորդելու, հեռախոսազանգերին պատասխանելու համար։ Նա աջակցում է
ընկերության աշխատակիցներին, գլխավոր տնօրենին և ադմինիստրատիվ պատասխանատուին առօրյա աշխատանքների,
հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև գրասենյակային և ադմինիստրատիվ հարցերի լուծման
ընթացքում։
- Տրամադրել տեղեկություններ Ընկերության գործունեության, մատուցվող ծառայությունների և թափուր
աշխատատեղերի վերաբերյալ - Ընդունել և մշակել մուտքային հեռախոսազանգերը, պարզել դրանց բնույթը, տրամադրել անհրաժեշտ
տեղեկություններ կամ փոխանցել համապատասխան մասնագետին - Ճշտել գրասենյակի այցելուների այցի նպատակը, տրամադրել նրանց անհրաժեշտ տեղեկություններ,
անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բաժին - Հաշվառել մուտքային և ելքային փաստաթղթերը, կառավարել մուտքային և ելքային նամակները
- Գործնական հանդիպումների ժամանակ կազմակերպել հյուրասիրություն ընկերության գործընկերների և
այցելուների համար - Վերահսկել քարտանցագրային համակարգի և վերելակի աշխատանքը, առաջացած խնդիրների դեպքում
ժամանակին տեղեկացնել պատասխանատու անձանց - Աջակցել հավաքագրումների, թրեյնինգների և այլ ներքին միջոցառումների կազմակերպմանը (մասնակիցների
գրանցում, անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, հյուրասիրություն և ընթացիկ ադմինիստրատիվ հարցերի
լուծում) - Հետևել գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների, խոհանոցային և այլ անհրաժեշտ նյութերի
առկայությանը, ժամանակին տեղեկացնել դրանց համալրման անհրաժեշտության մասին - Իրականացնել պաշտոնի շրջանակներում իրեն վերապահված այլ ադմինիստրատիվ և կազմակերպչական
գործառույթներ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- MS Office փաթեթի (մասնավորապես՝ Word, Excel) գերազանց իմացություն
- Միաժամանակ մի քանի գործառույթ իրականացնելու կարողություն
- Նախաձեռնողականություն և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմում աշխատելու և տարբեր աշխատակիցների հետ արդյունավետորեն համագործակցելու հմտություններ