ԵՊՀ ուսանողները մասնակցեցին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կազմակերպած շրջայցին:
«Սինոփսիս Արմենիա»-ն էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության ամենամեծ ընկերություններից մեկը, հյուրընկալեց ԵՊՀ ուսանողներին: Կազմակերպված շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացան գերժամանակակից գիտաարտադրական ընկերության գործունեությանը, տարբեր թիմերի նորարարական նախաձեռնություններին, առկա թափուր հաստիքներին, պրակտիկայի հնարավորություններին և դիմելու ընթացակարգերին։
Հանդիպման շրջանակում ընկերության ինժեներ Էրիկ Եզդանյանը ուսանողներին ներկայացրերց իր թիմի աշխատանքները և ընկերության՝ գիտահետազոտական, ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման, կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում իրականացվող ազդեցիկ նախագծերը։
Շրջայցը ԵՊՀ ուսանողների համար լավ հնարավորություն էր՝ անմիջականորեն ծանոթանալու ոլորտի աշխատանքային միջավայրին: Այցելությունը հագեցած էր հարցուպատասխանով: Ուսանողներն աշխատակիցներին տվեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: