ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության համագործակցության շրջանակում համալսարանի ուսանողների համար կազմակերպվեց հանդիպում ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան ընկերության ստեղծման պատմությանը, զարգացման հիմնական փուլերին, գործունեության ուղղություններին և կորպորատիվ մշակույթին։ Ներկայացվեցին կարիերայի հնարավորությունները, պրակտիկայի ծրագրերը, երիտասարդ մասնագետների համար նախատեսված զարգացման նախաձեռնությունները, ինչպես նաև առկա թափուր հաստիքները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև առցանց ձևաչափով շրջայց կատարելու «Կոկա-Կոլա Երջանկության գործարան»-ում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին և աշխատանքային միջավայրին։
Հանդիպումն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում։ Ուսանողները ընկերության ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերն աշխատանքի ընդունման գործընթացի, պահանջվող հմտությունների, ընկերությունում աճի հնարավորությունների և մասնագիտական զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Ընկերության ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով և մասնագիտական խորհուրդներով՝ խրախուսելով երիտասարդներին լինելու նախաձեռնող և շարունակաբար զարգացնելու իրենց կարողությունները։