Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) նախաձեռնությամբ ԵՊՀ ուսանողների համար կազմակերպված հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀԿՀ-ի 2026-2027 ուստարվա կրթաթոշակային մրցույթի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:
Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչները, անդրադառնալով կրթաթոշակային ծրագրին, մանրամասն ներկայացրին մասնակցության պայմանները, դիմելու ընթացակարգը և պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Կրթաթոշակային մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն առկա ուսուցման համակարգում վճարովի հիմունքով 2026 թ. սեպտեմբերից առաջին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ։
Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15 միավոր։
Բացառություն են կազմում միայն Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժինը, որոնց դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Հովանավորվող բաժինների ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/university/:





