ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ամերիաբանկի և «Armenian Code Academy» ընկերության համատեղ կրթական ծրագրի՝ «TechGen»-ի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական նպատակները, կառուցվածքը և մասնակցության հնարավորությունները։ Մասնակիցները ծանոթացան նաև տեխնոլոգիական ոլորտում առկա կարիերայի հնարավորություններին, պահանջվող հմտություններին և մասնագիտական զարգացման հեռանկարներին։ Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին։
«TechGen»-ը Հայաստանում ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող առաջին նման նախագծերից է, որը համադրում է որակյալ ուսուցումն ու գործնական փորձը՝ հնարավորություն տալով ուսանողներին և շրջանավարտներին սկսել կարիերան տեխնոլոգիական միջավայրում։

