ԵՊՀ
ֆարմացիայի ինստիտուտ, 309 լսարան
Երեքշաբթի, փետրվար 17, 2026
1-1,5 ժամ
Ս.թ. փետրվարի 17-ին՝ ժամը 13։30-ին, և 19-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի 309 լսարանում տեղի կունենան դասախոսություններ «Դեղերի անվտանգության հետազոտություն. ռիսկերի կառավարման և դեղազգոնության ինտեգրում» և «Դեղերի անվտանգության վերաբերյալ կարգավորող հեռանկարներ» թեմաներով («Medicines Safety Research: Integrating Risk Management and Pharmacovigilance», «Regulatory Perspectives on Medicines Safety»):
Դասախոսությունների բանախոսն է Ավեյրուի համալսարանի (Պորտուգալիա) բժշկական գիտությունների դեպարտամենտի դոցենտ, Բիոբժշկության ինստիտուտի (iBiMED) համակարգող, դոկտոր Մարիա Տերեզա Հերդեյրոն (Maria Teresa Herdeiro):
Աշխատանքային լեզուն անգլերենն է։
Մուտքն ազատ է: