Օգոստոսի 31-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի 309 լսարանում «From Bacterial Chaperones to Cancer Targets: Chasing Molecular Interactions» խորագրով զեկուցմամբ հանդես կգա Լեհաստանի Օպոլեի համալսարանի առողջապահական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր Դանուտա Վիտկովսկան։
Պրոֆեսոր Դանուտա Վիտկովսկան (H-index: 19, Scopus) 40-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է:
Պրոֆեսոր Դանուտա Վիտկովսկայի գիտական հետազոտությունների ոլորտը ներառում է կենսաանօրգանական քիմիայի, կենսաֆիզիկայի և կենսաբժշկության փոխկապակցված ուղղությունները։ Հետազոտությունների հիմնական մասը նվիրված է Ni(II), Cu(II) և Zn(II) իոնների՝ հիստիդինով և ցիստեինով հարուստ սպիտակուցային հատվածների, հակամանրէային պեպտիդների հետ կոորդինացիոն փոխազդեցությունների ուսումնասիրմանը։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են նաև սպիտակուց–սպիտակուց և սպիտակուց–ընկալիչ փոխազդեցությունների թերմոդինամիկական օրինաչափությունների ուսումնասիրությունները, ինչպես նաև ծանր մետաղների ազդեցության և մարդու առողջության վրա դրանց հնարավոր կենսաբանական հետևանքների ուսումնասիրությունը։
Զեկուցման լեզուն անգլերենն է:
Մուտքն ազատ է: