ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի շրջանակում ներկայացվեցին «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի հնարավորություններն ու հեռանկարները։
Հանդիպման շրջանակում քննարկվեցին հետևյալ հարցերը.
ի՞նչ է կրթության կազմակերպումը, ինչո՞ւ ընտրել այս մասնագիտությունը,
ի՞նչ դասընթացներ են ուսումնասիրվում «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում,
ինչպիսի՞ն է մագիստրոսի կյանքը ԵՊՀ-ում,
ինչպե՞ս դիմել. քայլ առ քայլ՝ հստակ և հասանելի։
Տեղեկատվական հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին։