Մեկնարկում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպվող 2025-2026 ուստարվա 30 կրեդիտին համարժեք մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման եռամսյա դասընթացների 1-ին փուլի (աշնանային) փաստաթղթերի ընդունումը։
ԵՊՀ-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանի համաձայն, կազմակերպում է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող (30 կրեդիտի միջոցով) մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման եռամսյա դասընթացներ։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։ Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվում է մանկավարժի հավաստագիր (երկլեզու)։ Դասընթացն անցկացնում և համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը։
Դասընթացի վճարը կազմում է 210.000 ՀՀ դրամ (1 կրեդիտը՝ 7000 ՀՀ դրամ)։
Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 10։00-16։00-ն։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
բարձրագույն կրթության դիպլոմ (բնօրինակը և պատճենը),
մեկ լուսանկար,
վճարման կտրոնը։
Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52ա, 201 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710 616, 055- 77-44-21, 091-57-59-42
Էլհասցե՝ pedagogy@ysu.am, armenuhi.ashikyan@ysu.am