ԵՊՀ 8-րդ մասնաշենք, 101 լսարան
Երկուշաբթի, մայիս 26, 2025
Ս․թ․ մայիսի 26-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի շրջանակում կներկայացվեն «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի հնարավորություններն ու հեռանկարները։
Հանդիպման շրջանակում կքննարկվեն հետևյալ հարցերը․
ի՞նչ է կրթության կազմակերպումը, ինչո՞ւ ընտրել այս մասնագիտությունը,
ի՞նչ դասընթացներ են ուսումնասիրվում «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում,
ինչպիսի՞ն է մագիստրոսի կյանքը ԵՊՀ-ում,
ինչպե՞ս դիմել․ քայլ առ քայլ՝ հստակ և հասանելի։
Տեղեկատվական հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին։