ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճ
Չորեքշաբթի, մարտ 25, 2026
Ս.թ. մարտի 25-ին՝ ժամը 14․00-ին, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի կունենա «Բուլինգի բացասական ներգործությունը աշակերտների սոցիալականացման գործընթացի վրա» խորագրով գիտագործնական քննարկում։
Միջոցառմանը կմասնակցեն Երևանի և հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի գործընկեր կազմակպություններ։