Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Ծրագրի անվանումը և մասնագիտության թվանիշը՝
055101.11.7 - Ֆիզիկա
Մասնագիտացումը՝
055101.11.7 - Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր
Շնորհվող որակավորումը՝
Ֆիզիկայի մագիստրոս
Ծրագրի մեկնարկի ուսումնական տարի՝
2026/2027
Ուսուցման ձև (առկա/հեռակա)՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ընդունելության պահանջներ (չափանիշներ)
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում.
· «Պինդմարմնային նանոֆիզիկա եւ նանոնյութեր» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա,
· այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։

2. Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է.
· Ուսանողներին տալ պինդմարմնային նանոֆիզիկայի եւ նանոնյութերի ֆիզիկական հատկությունների վերաբերյալ խոր գիտելիք եւ իմացություն, ձեւավորել այդ բնագավառի զարգացման ուղղությունների եւ հեռանկարների վերաբերյալ հստակ պատկերացումներ՝ ծանոթացնելով նախանշված հատկություններով պինդմարմնային նանոհամակարգերի ստացման, ինչպես նաեւ ուսումնասիրման տեսական եւ փորձարարական հիմնական մեթոդներին:
· Պատրաստել գործնական հմտություններով օժտված գիտատեխնիկական կադրեր՝ պինդմարմնային նանոէլեկտրոնային սարքաշինության,
· նանոնյութերի սպեկտրային եւ կառուցվածքային մանրազննության, ռենտգենագրական եւ էլեկտրոնագրական ախտորոշման (դիագնոստիկա), ռազմական արդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի եւ բնապահպանության եւ այլ թիրախային բնագավառներում աշխատելու համար:
· Ուսանողներին օժտել գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու եւ դրանց արդյունքում լուծումներ, գիտական եւ ճարտարագիտական նախագծեր առաջադրելու, թիմի կազմում աշխատելու եւ ղեկավարելու կարողություններով:

3. Գնահատման ձևերը
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ-ում գործող 2022 թ.-ի «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի։
Ելնելով բանավոր կրթական ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի՝
· եզրափակիչ գնահատումով դասընթացներ,
· առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ,
· առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացներ,
ստուգարքային դասընթացներ։

4. Շրջանավարտների կարիերայի հնարավորություններ
Մագիստրոսական ծրագրով ուսանած երիտասարդ մասնագետները կարող են աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության եւ արտասահմանյան երկրների՝ պինդ մարմնի ֆիզիկային, նանոֆիզիկային եւ նանոնյութերին առնչվող ոլորտների գիտական, գիտակրթական եւ արդյունաբերական ձեռնարկություններում:
ՀՀ-ում հնարավոր աշխատավայրերն են`
· ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ամբիոնները
· ԵՊՀ ֆիզիկայի գ/հ ինստիտուտը,
· ԵՊՀ քիմիայի կենսաբանության ֆակուլտետների համապատասխան ամբիոնները եւ գիտահետազոտական լաբորատորիաները,
· ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը,
· ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը,
· ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը,
· Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ),
· CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը,
· Հայկական պետական մանկավարժական համալսարանը,
· Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը,
· Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը,
· Երեւանի պետական բժշկական համալսարանը,
· Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը,
· Շիրակի պետական համալսարանը,
· Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտը,
· Վանաձորի պետական համալսարանը,
· ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը,
· Հայաստանի ատոմային էլեկտրակայանը,
· ՍԻՆՈՊՍԻՍ Արմենիա ՓԲԸ-ն,
· Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,
· Սոտքի ոսկու հարստացուցիչ գործարանը,
· Չարենցավանի հաստոցաշինական գործարանը,
· ՄԻԿՄԵՏԱԼ ՓԲԸ-ն,
· Ոլորտի հնարավոր նորաստեղծ կազմակերպությունները:
Շրջանավարտները կունենան կարիերայի հետեւյալ հնարավորությունները՝
ա) հիմնարար եւ կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում`
· պինդ մարմնի ֆիզիկայի եւ մասնավորապես նանոֆիզիկայի բնագավառում փորձարարական գիտական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար եւ այլն)
· նանոհամակարգերում ֆիզիկական պրոցեսների մոդելավորմամբ տեսական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար եւ այլն)
· փորձարարական հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող գիտաշխատող, վերլուծաբան
· նանոֆիզիկայի ոլորտում որոշակի ուղղվածությամբ հետազոտական թեմատիկ ծրագրեր իրականացնող ստորաբաժանման կամ խմբի ղեկավար
բ) տնտեսության գիտաարտադրական ձեռնարկություններում`
· նանոնյութերի ֆիզիկական հատկությունների եւ կիրառական հնարավորությունների վերլուծաբան
· նանոմասնիկների օգտագործմամբ մետալուրգիական պրոցեսներում՝ որպես տեխնոլոգ եւ արտադրական պրոցեսի կազմակերպիչ, ղեկավար, ինչպես նաեւ արտադրանքի որակը հսկող մասնագետ
· բնապահպանության ոլորտում նանոնյութերի օգտագործման հարցերում վերլուծաբան
· նանոնյութերի տարբեր կիրառությունների (օպտոէլեկտրոնային սարքաշինություն, էներգետիկա, բժշկություն, մեքենաշինական արդյունաբերություն եւ այլն) վերաբերյալ խորհրդատու մասնագետ
· նանոկառուցվածքների որակը եւ պիտանիությունը գնահատող մասնագետ
գ) մասնագետների պատրաստման բնագավառում՝
· ասիստենտ, դասախոս, ավագ լաբորանտ, լաբորանտ
· ավագ դպրոցներում` մասնագիտական կողմնորոշման խորհրդատու:

5. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ կարող են հանդիսանալ ՀՀ եւ ԵՊՀ գրադարանային ֆոնդերի, ֆիզիկայի ֆակուլտետի եւ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի տպագիր նյութերը, էլեկտրոնային, համացանցային, տեսաձայնային ուսումնական ռեսուրսները եւ ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաները: Դասավանդման եւ ուսումնառության պրոցեսը կիրականացվի ավանդական (դասախոսություն, սեմինար, գործնական պարապմունքներ, լաբորատոր ցուցադրություններ) եւ նորարարական մեթոդների (խմբային աշխատանք, քննարկում, բանավեճ, զեկույցի ներկայացում) համադրությամբ:
6. Մասնագիտական կրթական չափորոշիչներ և/կամ հենանիշեր, որոնք օգտագործվել են ծրագրի մշակման համար
Որպես ազգային եւ միջազգային չափորոշիչներ տվյալ մասնագիտության համար օգտագործվել են՝
· «ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներ», Երեւան, 2016.
· Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համապատասխան ուսումնական ծրագիրը (ՌԴ)
· Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի «Քվանտային նանոկառուցվածքներ, նյութեր եւ սարքեր» ուսումնական ծրագիրը (ՌԴ)
· Աալբորգի համալսարանի համապատասխան ուսումնական ծրագիրը (Դանիա)
· Erasmus Mundus Master Nanoscience and Nanotechnology-ի ուսումնական ծրագիրը (Լյովենի համալսարան, Բելգիա)
· Անտվերպենի համալսարանի համապատասխան ուսումնական ծրագիրը (Բելգիա)
· Գրոնինգենի համալսարանի համապատասխան ուսումնական ծրագիրը (Նիդերլանդների թագավորություն)
Կալիֆոռնիայի համալսարանի համապատասխան ուսումնական ծրագիրը (ԱՄՆ)

7. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
«Պինդմարմնային նանոֆիզիկա եւ նանոնյութեր» կրթական ծրագիրը կոչված է ներկայացնել ժամանակակից պինդ մարմնի ֆիզիկայի հարաճուն արագությամբ զարգացող եւ ընդգրկման ծավալները շեշտակիորեն ընդլայնող բնագավառներից մեկը, որն անպայմանորեն դառնալու է ժամանակակից տեխնոլոգիական հասարակության ձեռքբերումների կարեւորագույն հենասյունը: Գիտելիքների այն ամբողջությունը, որն ստեղծվել է այս բնագավառում, հաջողությամբ ծառայեցվում է ինչպես նոր հիմնարար գիտելիքի ստեղծման, այնպես էլ մարդկային հասարակության օրեցօր աճող պահանջների բավարարման համար: Պինդմարմնային նանոֆիզիկան ոչ միայն ձեւավորում է ժամանակակից նյութագիտության զարգացման հեռանկարները՝ մշակելով պահանջված հատկություններով նանոհամակարգերի ստացման նոր տեխնոլոգիաներ, այլ նաեւ բացահայտում է ժամանակակից օպտոէլեկտրոնային սարքաշինության, էներգետիկայի, մետալուրգիայի, բնապահպանության զարգացման լավագույն ուղիները: Պինդմարմնային նանոհամակարգերի կառավարելիության բարձր աստիճանը, էներգախնայողական, հուսալի եւ հեշտ հարմարվողական գործարկումը ապահովում են այս համակարգերի բազմազան կիրառություններ ժողովրդական տնտեսության, ռազմական արդյունաբերության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Բնականաբար, այս գիտելիքը կրողները առաջիկայում դառնալու են ամենատարբեր ոլորտների բարձր պահանջվածության մասնագետներ: