Ջուլիա Մարկուչիի դասախոսությունը նվիրված էր 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ռուսերենից իտալերեն կատարված թարգմանությունների պատմությանը և այն թարգմանիչներին, որոնց աշխատանքի շնորհիվ ռուս գրականությունը հասանելի էր դառնում իտալացի ընթերցողին։
Դասախոսության կենտրոնում Անտոն Պ. Չեխովի պատմվածքների իտալերեն թարգմանություններն էին։ Մարկուչին անդրադարձավ նաև Չեխովի ստեղծագործությունները թարգմանած ռուս և իտալացի կանանց պատմություններին ու գործունեությանը, ինչպես նաև իտալերեն հրատարակությունների շուրջ ծավալված գրական քննադատությանը։
Այս ամենը ներկայացնում էր մի ժամանակաշրջան, երբ թարգմանությունը դարձել էր լայն մշակութային քննարկման առարկա։ Այդ գործընթացում կարևոր դեր ուներ իտալացի մտավորականների և թարգմանիչների ակտիվ համագործակցությունը։ Նույն տարիներին Չեխովի հումորը աստիճանաբար իր տեղն էր գտնում նաև իտալական մշակույթում։ Դրան հատկապես նպաստում էր իտալացի մեծ գրող Լուիջի Պիրանդելլոյի ունեցած հաջողությունը։
Դասախոսության ավարտին ներկայացվեց L.tit նախագիծը՝ հետազոտական նախաձեռնություն, որն ուսումնասիրում է Իտալիայում թարգմանված գրականությունը որպես իտալական գրական ավանդույթի անբաժանելի մաս։







