«Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում Գերմանական բանասիրության ամբիոնը հյուրընկալեց Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարանի (Սլովակիա) կիրառական լեզուների ֆակուլտետի դասախոս դոկտոր Ֆիլիպ Կալաշին։
Դոկտոր Կալաշը բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսանողների համար անցկացրեց ինտենսիվ աշխատարան՝ «Գերմաներեն՝ գիտական լեզու» թեմայով։ Այս թեման առանձնահատուկ կարևորություն ունի Գերմանական բանասիրության ամբիոնի կրթական ծրագրերի համար, քանի որ գիտական աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև գերմաներենի՝ որպես գիտական լեզվի տիրապետում։
Աշխատարանի ընթացքում ներկայացվեցին գիտական տեքստերի կառուցվածքը, հստակ և ճշգրիտ ձևակերպման ռազմավարությունները։ Բացի այդ՝ ուսանողները հնարավորություն ունեցան կատարելու գործնական առաջադրանքներ և վերլուծելու իրենց տեքստերը։
Դոկտոր Կալաշի այցը կարևոր ներդրում է ինչպես ակադեմիական գրավոր խոսքի հմտությունների զարգացման, այնպես էլ ամբիոնի միջազգայնացման, նաև երկու համալսարանների միջև հետագա արդյունավետ համագործակցության խորացման գործում։



