ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ էին այցելել Լիլի համալսարանի (Ֆրանսիա) տնտեսագիտական, սոցիալական և տարածական գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ֆրանսուա-Օլիվիեր Սեյը, Լիլի շրջակա միջավայրի գիտությունների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Տանիել Դանիելյանը, Աշխարհագրության բաժնի դոցենտ Սանդա Բալեսկուն։
Գործընկերների՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Գոռ Ալեքսանյանի ընթացիկ տարվա փետրվարի 24-28-ը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում Լիլի համալսարանում դասախոսություններ կարդալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու արդյունքում։
Հունիսի 9-3-ը տևած այցի ընթացքում ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը գործընկերներին ներկայացրեց ֆակուլտետում կատարված փոփոխությունները, զարգացման ուղղություններն ու ծրագրեր՝ հիշատակելով նաև ֆակուլտետի ձեռքբերումներիը։ Գործընկերների հետ քննարկվեցին համագործակցության՝ մասնավորապես «Աշխարհագրություն» մասնագիտության համար մագիստրոսական կրթական մակարդակում կրկնակի դիպլոմի ներդրման, համատեղ ասպիրանտրական թեմաներ ղեկավարելու, դասախոսների և ուսանողների կրթագիտական նպատակներով փոխադարձ այցելությունների հնարավորությունները։

Այցի ընթացքում պրոֆեսոր Ֆրանսուա-Օլիվիեր Սեյը բանախոսությամբ հանդես եկավ ֆակուլտետի դասախոսական անձնակազմի համար՝ «Աշխարհագրությունը Ֆրանսիայում և Լիլի համալսարանում» թեմայով, դոցենտ Սանդրա Բալեսկուն ներկայացրեց «Էրազմուս+» փոխանակման ծրագրի փորձը, իսկ Տանինել Դանիելյանը՝ համագործակցության նախապատմությունը։ Պրոֆեսոր Ֆրանսուա-Օլիվիեր Սեյը բանախոսության ընթացքում ներկայացրեց Լիլի համալսարանում և Ֆրանսիայում աշխարհագրության զարգացման ընթացքը և միտումները ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական տեսանկյուններից և պատասխանեց ֆակուլտետի դասախոսների հարցերին, դոցենտ Սանդրա Բալեսկուն ներկայացրեց «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ծագած հարցերը, դրանց լուծումները, առկա հնարավորությունները և մասնակցելու անհրաժեշտությունը: Պորֆեսոր Տանիել Դանիելյանը ներկայացրեց համագործակցության հիմքերը, անցած ճանապարհը և ստացված արդյունքները։
Այցի ընթացքում գործընկերների համար կազմակերպվեց գիտաճանաչողական այց ՀՀ տարածքում։