ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի և ռեկտոր Հ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները հյուրընկալվեցին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ֆակուլտետի կրթական նորարարությունները, այդ թվում՝ «GeoLab. ապագայի միջավայր» կենտրոնը և Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանը։
Շրջայցի ընթացքում քննարկվեցին նաև ֆակուլտետի զարգացման ծրագրերը և ուսումնական միջավայրի բարելավման ուղղությունները։
Ներկայացվեցին ժամանակակից թվային սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորություն կունենան կատարելու ուսումնական, գիտահետազոտական և կիրառական նշանակություն ունեցող աշխատանքներ, գործնական և լաբորատոր պարապմունքներ՝ այդպիսով ձեռք բերելով դաշտային և լաբորատոր պայմաններում կատարվող երկրաբանական հետազոտությունների ժամանակ անհրաժեշտ կիրառական հմտություններ:












