
ՕՀՀ երկրաբանություն և հետախուզում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է՝
տրամադրել համակողմանի գիտելիքներ օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանակառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրության, օգտակար հանածոների որոնման և հետախուզման, հանքային մարմինների մոդելավորման և պաշարների տեխնիկա-տնտեսագիտական գնահատման վերաբերյալ,
զարգացնել կարողություններ տեղեկատվական տեխնոլոգիաներով (MicroMine,AutoCAD, Surfer, GIS) մասնագիտական տարատեսակ խնդիրների լուծման համար։
Առավելությունները
Ծրագիրը պատրաստում է բարձրորակ մասնագետներ, որոնք ունակ կլինեն ստացված գիտելիքները կիրառելու տարածքների երկրաբանակառուցվածքային ուսումնասիրություններում և կատարելու հեռանկարային տեղամասերի առանձնացում, որոնք հետագայում կներառվեն որոնողահետախուզական աշխատանքներում։ Նրանք կկարրողանան օգտագործել ստացած գիտելիքները հանքային օբյեկտների թվայնացման և պաշարների հաշվարկման ժամանակ, ինչը հնարավորություն կտա գնահատելու հանքավայրերը և առաջարակելու որպես տնտեսաական գործունեության համար միավոր, ինչպես նաև տիրապետելու Ընդերքի մասին օրենքին և օրենսդրական ակտերին՝ նախագծերը գրագետ մշակելու և պատկան մարմիններին ներկայացնելու համար։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները դառնում են մագիստրոսներ երկրաբանության ոլորտում, ինչը հնարավորություն կտա նրանց բարձր աշխատավարձով աշխատելու և զբաղեցնելու ղեկավար պաշտոններ երկրաբանահետախուզական, հանքավայրեր շահագործող մասնավոր ձեռնարկություններում («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Ամուլսար» ՓԲԸ, Կապանի լեռնահարստացման կոմբինատ և այլն), ինչպես նաև ոլորտին առնչվող պետական մարմիններում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությնում, երկրաբանական ֆոնդերում, մարզպետարաններում և այլն։
Մագիստրոսները կարող են իրենց կարիերան շարունակել նաև գիտության ոլորտում, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, ինչը հնարավորություն կտա հավակնելու գիտական աստիճանի և ներառված լինելու միջազգային և ներպետական տարբեր ծրագրերում։
Կոնտակտներ
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցե՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am
Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ՝ v.manukyan@ysu.am