ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 2-րդ հարկ, 219 լսարան
Ուրբաթ, մարտ 6, 2026
1,5 ժամ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցության արդունքում հիմնվել է Պատանի երկրաբանի դպրոց, որը կմեկնարկի ս.թ. մարտի 6-ին՝ ժամը 15:00-ին:
Պատանի երկրաբանի դպրոցի նպատակն է խորացնել 9-12-րդ դասարանի աշակերտների գիտելիքները երկրաբանության ոլորտում՝ տրամադրելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական հմտություններ։ Դպրոցը նպատակ ունի ստեղծելու հետաքրքիր, գիտաճանաչողական և փորձառական հարթակ պատանի երկրաբանների համար՝ ճանաչելու շրջակա միջավայրը, բացահայտելու բնության օրենքները, զարգացնելու հետազոտական մտածողությունը, նպաստելու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
Ծրագրի տևողությունը 11 շաբաթ՝ շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ (ընդհանուր՝ 44 ժամ)։