Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Պատմության ֆակուլետ
  4. Ընթացիկ տեղեկատվություն
  5. «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական կրթական ծրագիր. հարցադրումների, ոչ թե պատրաստի պատասխանների ճանապարհ
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ և միջոցառումներ
  • «Պատմություն և մշակույթ» հանդես
  • Հրապարակումներ
  • Գիտաժողովներ
  • Տեսադարան

«Համաշխարհային պատմություն» մագիստրոսական կրթական ծրագիր. հարցադրումների, ոչ թե պատրաստի պատասխանների ճանապարհ

Հունիս 4, 2026

Համաշխարհային պատմության ուսումնասիրությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է փաստերի պարզ արձանագրումը։ «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ձգտում են հասկանալու աշխարհի փոփոխությունների խորքային պատճառներն ու պատմական տրամաբանությունը։

Մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունների, ուսումնառության ընթացքում ձևավորվող հմտությունների, արդիական հետազոտական ուղղությունների և մասնագիտական հեռանկարների մասին զրուցել ենք Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Սմբատ Հովհաննիսյանի հետ։

- Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ առանձնահատկություններ ունի «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։

- «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական ծրագիրը դասական պատմագիտական դպրոցները զուգակցում է արդի հետազոտական մեթոդների հետ՝ ավանդական խորությունը դարձնելով ժամանակակից վերլուծության հենք։ Այստեղ պատմությունը դիտարկվում է ոչ թե որպես առանձին փաստերի հավաքածու, այլ որպես որոշումների և հետևանքների փոխկապակցված համակարգ։ Ուսանողը սովորում է տեսնել, թե ինչպես են տարածաշրջանային իրադարձությունները ձեռք բերում գլոբալ ազդեցություն, և ինչ տրամաբանությամբ է ձևավորվում արդի աշխարհակարգը։

Խոսելով ծրագրի հիմնական առանձնահատկությունների մասին՝ կարող եմ առանձնացնել.

  • Նորարարական մեթոդաբանությունը. ուսուցումը հիմնված է «հիմնախնդրային» (inquiry-based) և «փոխկապակցված պատմության» (connected history) հարացույցների վրա. մենք սովորեցնում ենք ոչ թե անգիր սովորել փաստերը, այլ հասկանալ և վերլուծել պատմության տրամաբանությունն ու գլոբալ կապերը։

  • Աշխատանքի հետ համատեղելի ճկուն գրաֆիկ. դասերը կազմակերպվում են շաբաթական ընդամենը 3 օր, ինչը հիանալի հնարավորություն է ուսումը աշխատանքի հետ համատեղելու համար։

  • Միջազգային շարժունություն և ակադեմիական ցանց. «Էրազմուս+» ծրագրի շնորհիվ մեր ուսանողները կարող են մեկ կիսամյակ անվճար սովորել եվրոպական գործընկեր առաջատար համալսարաններում՝ ընդլայնելով իրենց աշխարհայացքն ու կապերը։

  • Պրակտիկայի և տեսության համադրում. դասավանդման գործընթացում ներգրավված են ոչ միայն համալսարանի առաջատար դասախոսներն ու հետազոտողները, այլև մասնագետներ՝ պրակտիկ դիվանագետներ, պետական հատվածի և վերլուծական կենտրոնների փորձագետներ։

- Ի՞նչ գիտելիքներ և մասնագիտական հմտություններ է ձևավորում ծրագիրը ուսումնառության ընթացքում։

- Մեր նպատակն է պատրաստել ոչ միայն պատմաբանների, այլև բարձրակարգ հետազոտող-վերլուծաբանների, որոնք արդյունավետ կգործեն ինչպես ակադեմիական, այնպես էլ հանրային, պետական և միջազգային ոլորտներում։

Ուսումնառության ավարտին ուսանողները կզարգացնեն.

  • Վերլուծական և քննադատական մտածողությունը։ Նրանք կսովորեն քննել և մեկնաբանել արդի աշխարհաքաղաքական բարդ գործընթացները՝ դրանք դիտարկելով պատմական լայն համատեքստում։

  • Մեթոդաբանական և վերլուծական հմտությունները։ Կտիրապետեն պատմական հետազոտության արդի մեթոդներին ու ակադեմիական գրագրության չափանիշներին՝ աշխատելով տեղական արխիվների, սկզբնաղբյուրների և միջազգային թվանշանայնացված հավաքածուների հետ։

  • Նախագծերի մշակման և կառավարման կարողությունները։ Կկարողանան ինքնուրույն նախագծել, համակարգել և ղեկավարել գիտական, կրթական և պատմամշակութային ծրագրեր։

  • Ակադեմիական և միջազգային հաղորդակցությունը։ Նրանք պատրաստ կլինեն հանդես գալու միջազգային գիտական հարթակներում, հեղինակելու միջազգային գրախոսվող հրապարակումներ և վարելու արդյունավետ բանավեճեր մասնագիտական լսարաններում։

- Ի՞նչ հետազոտական ուղղություններ և թեմաներ են առավել արդիական և պահանջված ծրագրի շրջանակում այսօր։

- Մենք ուսումնասիրում ենք այն թեմաները, որոնք ձևավորել են մեր ներկան և կանխորոշում են ապագան։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մասնագիտանալ համաշխարհային պատմության և միջազգային զարգացումների խիստ արդիական ուղղություններում.

  • Աշխարհաքաղաքականություն, կոնֆլիկտներ և արդի աշխարհակարգ։ Սա հնարավորություն է տալիս վերլուծելու միջազգային հարաբերությունների պատմական հիմքերը և գնահատելու արդի աշխարհակարգի վերափոխումները, գլոբալ ուժային կենտրոնների բախումն ու հակամարտությունների զարգացման միտումները։

  • Համաշխարհայնացում, քաղաքակրթություններ և գաղութատիրություն։ Այստեղ ուսանողները բացահայտում են գլոբալ կապերի, միջպետական հարաբերությունների և մշակութային փոխազդեցությունների արմատները՝ խորապես քննելով կայսրությունների պատմությունն ու հետգաղութային աշխարհի գործընթացները։

  • Տեխնոլոգիաների, նորարարությունների և սոցիալական պատմություն։ Մեր մագիստրանտները կարող են հետազոտել, թե ինչպես են գիտական առաջընթացը, տեխնոլոգիական նորարարությունները և լուսավորական գաղափարները վերափոխել հասարակությունների կառուցվածքն ու վերասահմանել զարգացման ընթացքը։

  • Պետական կառույցներ, վերափոխումներ և հեղափոխություններ։ Կփոխանցվեն գիտելիքներ քաղաքական մտքի և ինստիտուտների զարգացման մոդելների վերաբերյալ՝ անտիկ պոլիսներից մինչև ժամանակակից պետություններ: Կմեկնաբանվի պետական կառավարման համակարգերի ու սոցիալ-քաղաքական վերափոխումների տրամաբանությունը։

- Կարիերայի և մասնագիտական զարգացման ինչպիսի՞ հնարավորություններ են բացվում ծրագրի շրջանավարտների առջև։

- Այս ծրագիրը կոտրում է այն կարծրատիպը, թե պատմաբանի մասնագիտական գործունեությունը սահմանափակվում է միայն արխիվով կամ հանրակրթական դպրոցով։ Շրջանավարտների ձեռք բերած վերլուծական պատրաստվածությունն ապահովում է մրցակցային առավելություն՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ գործունեություն ծավալելու մի շարք մասնագիտական ոլորտներում.

  • Դիվանագիտություն, պետական կառավարում և հանրային քաղաքականություն։ Պատմական խորքային գիտելիքն ու վերլուծական պատրաստվածությունը խիստ պահանջված են արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության, ռազմավարական պլանավորման և հանրային կառավարման համակարգերում։

  • Միջազգային կառույցներ և զարգացման ծրագրեր։ Շրջանավարտները կարող են իրենց գործնական ներդրումն ունենալ ՄԱԿ-ի գրասենյակների, միջազգային զարգացման կազմակերպությունների և իրավապաշտպան հիմնադրամների հետազոտական ու համագործակցային նախագծերում։

  • Վերլուծական կենտրոններ (think tanks) և մեդիա։ Հնարավորություն կլինի աշխատելու անկախ հետազոտական կենտրոններում և առաջատար լրատվամիջոցների վերլուծական բաժիններում որպես արդի աշխարհաքաղաքական և պատմական գործընթացների պրոֆեսիոնալ մեկնաբաններ։

  • Ակադեմիական և գիտակրթական ոլորտ։ Հետազոտական գործունեությունը հնարավոր է շարունակել ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում և համալսարանական գիտական բազաներում կամ զբաղվել դասավանդմամբ ու կրթական ծրագրերի ղեկավարմամբ։

- Ի՞նչ խորհուրդ ենք տալիս այն դիմորդներին, որոնք հետաքրքրված են համաշխարհային պատմությամբ և մտածում են այս մագիստրոսական ծրագիր ընդունվելու մասին։

- Մեր գլխավոր խորհուրդն է վերանայել պատմաբանի մասնագիտության հանդեպ ավանդական պատկերացումները։ Պատմությունը ոչ թե ավարտված փաստերի քարացած շտեմարան է, այլ այն բարդ գործընթացների համակցությունը, որի ազդեցությունը շարունակում է ձևավորել ժամանակակից աշխարհը։

Այս ծրագիրը պահանջում է հետազոտական հետաքրքրասիրություն, մտավոր ինքնուրույնություն և շարունակական հարցադրումներ անելու պատրաստակամություն։ Խորհուրդ ենք տալիս այստեղ գալ ոչ թե պատրաստի պատասխաններ ստանալու, այլ բարդ երևույթներն ինքնուրույն իմաստավորելու, տարբեր տեսակետներ համադրելու և սեփական վերլուծական գործիքակազմը ձևավորելու նպատակով։

Եթե ուսանողը պատրաստ է դուրս գալու տեղեկություն սպառողի կրավորական դերից և ցանկանում է դառնալ հետազոտող ու վերլուծաբան, ապա Համաշխարհային պատմության ամբիոնը կտրամադրի դրա համար անհրաժեշտ ակադեմիական միջավայրն ու մեթոդաբանական հիմքը։

Նշենք, որ «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-ին։

2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 2-րդ փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 11:30-ին։

ԵՊՀ կայքէջի Համաշխարհային պատմություն բաժնում ներկայացված են ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկություններ, այդ թվում՝ ուսման տևողությունը և գրաֆիկը, ուսման վարձի և կապի միջոցների մասին տեղեկությունները։

  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ և միջոցառումներ
  • «Պատմություն և մշակույթ» հանդես
  • Հրապարակումներ
  • Գիտաժողովներ
  • Տեսադարան

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am