Ս․թ․ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում կկայանա Հայոց պատմության ամբիոնի հայցորդ Լիանա Ավետիսյանի զեկուցումը՝ «Վարդան Արևելցու «Աշխարհացոյցը» և դրա նշանակությունը հայ միջնադարյան պատմագրության մեջ» թեմայով։
Զեկուցումը նվիրված է Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ին՝ միջնադարյան հայ պատմագրության կարևորագույն երկերից մեկին, որը ներառում է արժեքավոր տեղեկություններ մինչև XIII դարի 70-ական թթ․ Հայաստանում տեղի ունեցած վարչատարածքային փոփոխությունների, ինչպես նաև այն տարածքային միավորների ու վանքային համալիրների մասին, որոնք այլ աղբյուրներում չեն հիշատակվում։
Թեման առանձնահատուկ է նրանով, որ Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ը գրեթե ուսումնասիրված չէ և կարող է նոր լույս սփռել Հայաստանի պատմական աշխարհագրության մի շարք հարցերի վրա։