ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Հինգշաբթի, նոյեմբեր 6, 2025
14:30-16:00
Ս.թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա Հնագիտության և ազգագրության ամբիոնի ասպիրանտ Արտյոմ Անանյանի զեկուցումը՝ «Տարածական տվյալների կիրառումը հնագիտական և պատմագիտական հետազոտություններում (Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, հեռազննում)» խորագրով։
Զեկուցումը նվիրված է հնագիտական և պատմագիտական տվյալների վերլուծության մեջ ժամանակակից թվային գործիքների՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) և հեռազննման (remote sensing) մեթոդների կիրառմանը։ Ներկայացվելու են տարածական տվյալների վերլուծության հիմնական մոտեցումները մշակութային լանդշաֆտների ուսումնասիրության գործում։ Զեկուցման արդիականությունը հնագիտական և պատմագիտական տվյալների թվայնացման և վերլուծության նպատակով տարածական մոդելավորման մեթոդների համադրումն է։