ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Ուրբաթ, նոյեմբեր 28, 2025
14:30-16:00
Ս.թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Մշակութաբանության ամբիոնի հայցորդ Ռիմա Տիգրանյանը կներկայացնի «Ջազի խորհրդայնացման տեսական նախադրյալները» թեմայով զեկուցում։
Զեկուցման շրջանակում կքննարկվեն ջազի խորհրդայնացման ուսումնասիրման հիմնական տեսական մոտեցումները՝ ներկայացված ամերիկյան, եվրոպական և խորհրդային մշակութային դիսկուրսներում, ինչպես նաև դրանց համեմատական դիտարկումները։ Վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտելու խորհրդային և մասնավորապես խորհրդահայ ջազի ձևավորման առանձնահատկությունները։
Մուտքն ազատ է։