ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Հինգշաբթի, դեկտեմբեր 4, 2025
14․30-16․00
Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ Աննա Պետրոսյանը կներկայացնի «ԱՄՆ ազգային ինքնության կերպափոխությունը 19–րդ դարի երկրորդ կեսին․ տնտեսական և սոցիալական համացանցի լույսով» թեմայով զեկուցում։
Զեկուցման ընթացքում ԵՊՀ ասպիրանտը կներկայացնի քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ տնտեսական խորքային վերափոխումները, որոնք ձևավորեցին երկրի սոցիալական կառուցվածքը և ազգային ինքնագիտակցությունը։ Արդյունաբերական արտադրության աճը, երկաթուղային և հաղորդակցական ցանցերի ընդլայնումը, ինչպես նաև տրեստների ու կորպորատիվ կապիտալիզմի ձևավորումը նոր տնտեսական համակարգի կայացման հիմնական գործոններն էին։
Մուտքն ազատ է։