Ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 14.30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հիշողություն և ճգնաժամ․ հնարավո՞ր է պատմականացնել անցյալը» թեմայով զեկուցում կներկայացնի պ․գ․թ․, դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը։
Զեկուցումը նվիրված է ճգնաժամային իրադարձությունների և հավաքական հիշողության փոխազդեցությանը, որտեղ ճգնաժամը ոչ թե անցյալի պասիվ արձանագրման դաշտ է, այլ հիշողության արտադրման հիմնարար պայման։ Հիմք ընդունելով Պոլ Ռիկյորի, Ժակ Դերիդայի և Ռայնհարթ Քոզելեքի տեսական մոտեցումները՝ քննության կառնվեն պատմական շարունակականության խզման պայմաններում հիշողության կառուցարկման խնդիրները։ Կքննարկվի, թե ինչպես է լեզվի, սոցիալական շրջանակների և ժամանակի եռակի խզումը նպաստում ճգնաժամի առանցքի շուրջ դիսկուրսի, հանրային պրակտիկաների և փորձառության նոր ռեժիմների ձևավորմանը։
Մուտքն ազատ է։