Ս.թ. հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 315 լսարանում տեղի կունենա ֆակուլտետի 1-ին մեթոդական սեմինարը։
Մեթոդական սեմինարի բանախոսներն են՝
Դր․ Ֆելիքս Կրավացեկ - քաղաքական գիտությունների դոկտոր (Օքսֆորդի համալսարան), Գերմանիայի արևելաեվրոպական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (ZOiS, Բեռլին) ավագ հետազոտող, «Երիտասարդություն և միջսերնդային փոփոխություն» հետազոտական նախագծի ղեկավար, «Moving Russia(ns): Intergenerational Transmission of Memories Abroad and at Home (MoveMeRU)» հետազոտական նախաձեռնության ղեկավար։
Դր․ Հակոբ Մաթևոսյան - սոցիոլոգիական գիտություններ դոկտոր (Լայպցիգի համալսարան)։ Հետազոտական կիզակետում են միգրացիոն շարժերը, սփյուռքը և անդրազգայնությունը։ Նրա ուսումնասիրությունները անդրադառնում են սերունդների ձևավորման գործընթացում հիշողության և պատմական նարատիվների դերին, ինչպես նաև սփյուռքյան ինքնությունների, ծագման և սերունդների ներսում ու միջև իշխանական հարաբերությունների խնդիրներին։ Նա հետդոկտորական հետազոտող է Գերմանիայի արևելաեվրոպական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում (ZOiS, Բեռլին)։