ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Իրանի մշակույթի կենտրոնի տնօրեն, դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Տիգրան Եփրեմյանը, ողջունելով ներկաներին, մեծապես կարևորեց այսօրինակ ձևաչափով քննարկումների անցկացումը։
Դեսպան Մեհդի Սոբհանին շեշտեց, որ նմանատիպ այցերը կլինեն շարունակական՝ նպատակ ունենալով ամրապնդելու հայ-իրանական գործընկերային հարաբերությունները: Իր ելույթում դեսպանն անդրադարձավ Իրանի արտաքին քաղաքական դիրքորոշմանը և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին:
Տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերով հանդես եկան պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:
Քննարկման ընթացքում դեսպանը կարևորեց Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության ապահովումը: