ԵՊՀ միջազգային հարաբերությունների «YSU Journal of International Affairs»-ը գրախոսվող ակադեմիական անգլիալեզու պարբերական է, որը խթանում է միջազգային հարաբերությունների շուրջ բանավեճերն ու երկխոսությունը հումանիտար և հասարակական գիտությունների, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների, միջազգային պատմության, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության, դիվանագիտության և արտաքին քաղաքականության ոլորտներում:
Այն նպատակ ունի համախմբելու գիտնականներին և քաղաքականություն մշակողներին՝ միաժամանակ խրախուսելով նորարարական և գիտահետազոտական գաղափարները, որոնք ընդլայնում են ժամանակակից գիտական աշխատանքների շրջանակը:
Միջազգային չափանիշներին համապատասխանող հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ և գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Չեխիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Վրաստանից, Նոր Զելանդիայից, Լեհաստանից, Ղազախստանից:
Գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանն է:
Հանդեսը հրապարակելու է տարեկան 2 համար: Գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը նախատեսում է ընդլայնել և զարգացնել գիտական ու նորարարական ուղղություններով համագործակցությունը՝ համալսարանի միջազգային գիտական վարկանիշի բարձրացման համար:
Պարբերականի անդրանիկ համարում տպագրված հոդվածներն ու գրախոսությունը՝ ստորև․
Azizian, Rouben. 2025. “Polarization, Transactionalism and Small States in the International System: Navigating a Fractured Order”. YSU Journal of International Affairs 1 (1): 7-24. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.007.
Garcia Cancela, Eduardo. 2025. “The Renewed Impetus to the European Union Enlargement: An Opportunity for Closer Ties Between the EU and Armenia”. YSU Journal of International Affairs 1 (1): 25-44. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.025.
Lakshminarayanan, Radhika. 2025. “Building Bridges: Kuwait’s Subtle Diplomacy and Humanitarian Soft Power in a Fractured Region”. YSU Journal of International Affairs 1 (1): 45-65. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.045.
Manukyan, Zhak. 2025. “The Strategic Role of Central Asia in a Changing World Order: Resources, Logistics, and Competition”. YSU Journal of International Affairs 1 (1): 66-99. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.066.
Gurov, Oleg. 2025. “Digital Inclusion VS Digital Sovereignty: RRI As a Platform for Integrating Ethics into Geopolitics”. YSU Journal of International Affairs 1 (1): 100-115. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.100.
Kardumyan, Vrezh. 2025. “The Impact of Artificial Intelligence on International Relations: Are Current Paradigms Still Relevant?”. YSU Journal of International Affairs 1 (1): 116-35. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.116. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.136.
Kocharyan, Shavarsh. 2025. “From Yalta to the Unknown: State Foreign Policy Features in the Transitional Period of the International Relations System”. YSU Journal of International Affairs 1 (1): 136-50. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.136.
Tadevosyan, Suren. 2025. “How Islam Rules in Iran: Theology and Theocracy in the Islamic Republic, by Mehran Kamrava, Cambridge University Press, 2024, 354 Pp”. YSU Journal of International Affairs 1 (1): 151-54. https://doi.org/10.46991/jia.2025.1.1.151.