ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 24-25-ը կանցկացվի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» ամենամյա երրորդ գիտաժողովը։ 2026 թվականի գիտաժողովն ունի «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագիրը:
Գիտաժողովի նպատակն է միավորել միջազգային ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած գիտնականներին: Այն ծառայելու է որպես ակադեմիական քննարկումների և հանդիպման վայր գիտնականների համար՝ ներկայացնելու իրենց ընթացիկ հետազոտությունները, բացահայտելու ընդհանուր ակադեմիական հետաքրքրություններն ու քննարկելու հնարավոր համատեղ հետազոտական նախագծերի գաղափարները:
Հայտադիմումներն ընդունվում են միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, պատմության, սոցիոլոգիայի և քաղաքական տնտեսության ավելի լայն ոլորտներից: Զեկուցումները կարող են կապված լինել, սակայն չեն սահմանափակվում հետևյալ թեմաներով՝
- Միջազգային կարգի և արդարության արժեքների էվոլյուցիան
- Գլոբալ կառավարում և բազմաբևեռության ճարտարապետություն
- Ալգորիթմական պետություն. դիվանագիտությունն ու անվտանգությունը արհեստական բանականության դարաշրջանում
- Տեխնոլոգիական պատերազմներ և գլոբալ դաշինքներ, կիբեռպատերազմներն ու աշխարհաքաղաքականության թվային սահմանները
- Հիբրիդային պատերազմներ և պաշտպանական ռազմավարություններ
- Պատերազմի և խաղաղության դիվանագիտություն. փափուկ/կոշտ ուժ, հակամարտությունների կարգավորում
- Դիմակայունություն և խաղաղություն. հետկոնֆլիկտային ռազմավարությունները 21-րդ դարում
- Կայուն զարգացումը, միգրացիան և ժողովրդագրությունը անցումային ժամանակներում
- Փափուկ ուժ դժվար ժամանակներում. մշակութային դիվանագիտության էվոլյուցիան
Ժողովրդավարությունն ու պետականությունը անորոշության դարաշրջանում
Հայտադիմումի մեջ նշել զեկուցման վերնագիրը, զեկուցողի անուն-ազգանունը, էլհասցեն և ամփոփագիրը (մինչև 300 բառ): Հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել conference.int.rel@ysu.am էլհասցեին՝ .doc, .docx կամ .pdf ձևաչափով։
Հանձնաժողովը կուսումնասիրի հայտադիմումները. հայտատուները պատասխանը կստանան էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդունման հայտը ստանալուց հետո մասնակիցները պետք է ուղարկեն իրենց՝ .doc, .docx կամ .pdf ձևաչափով փաստաթղթերը:
Գիտաժողովի մասնակիցների լավագույն զեկուցումները կարող են տեղ գտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների հանդեսում, որը հրատարակում է ԵՊՀ հրատարակչությունը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ conference.int.rel@ysu.am էլհասցեի միջոցով։
Կարևոր ժամկետներ (Երևանի ժամանակով (GMT+4))
Զեկուցումների ներկայացման վերջնաժամկետ՝ մայիսի 31
Հանձնաժողովի որոշման մասին ծանուցում՝ հունիսի 25
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 1
Գիտաժողովի ծրագրի հրապարակում՝ սեպտեմբերի 1
Միջազգային գիտաժողովի 2024 և 2025 թվականների հանդիպումների վերաբերյալ տեղեկությունների համար անցնել ներքոնշյալ հղումներով.