ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով («Դիմում-հայտի լրացում» բաժին):
1-ին փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 1-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2026/2027 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. հուլիսի 17-ը ներառյալ (վճարումն անհրաժեշտ է կատարել բացառապես բանկային փոխանցման միջոցով: Ուսման վարձավճարի վճարման անդորրագրի վավերապայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հղումով):
2-րդ փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 25-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2026/2027 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 29 ներառյալ (հաշվեհամար՝ 2470100009060000):
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված).
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ 2470101276000001 հաշվեհամարին)։
*2026 թ. ՀՀ այլ բուհերի շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին տեղեկանք և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված տվյալ բուհի ռեկտորի կողմից:
* Հանձնաժողովն իրավասու է դիմորդից պահանջելու «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տրամադրվող խորհրդատվական տեղեկանք:
* Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
«Կանաչ տնտեսություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության հարցաշար
Ընդունելության քննությունը` գրավոր:
Առաջարկ և պահանջարկ. առաջարկի և պահանջարկի ոչ գնային գործոնները, առաձգականություն
Փողի տեսակները և գործառույթները․ փոխարժեքի և գների մակարդակի ընդհանուր հավասարակշռությունը
Ինֆլյացիա. էությունը, տեսակները, հետևանքները
Բանկային համակարգ. կառուցվածքը, գործառույթները, գործունեության և կարգավորման առանձնահատկությունները
Հարկերի էությունը և տեսակները
Կանաչ կառավարման հայեցակարգը, սկզբունքները, առանձնահատկությունները
Կանաչ ձեռնարկատիրության էությունը և առանձնահատկությունները
Կանաչ ձեռնարկատիրության էկոհամակարգը
Ձեռնարկատիրական գործունեության պլանավորումը և կազմակերպումը. բիզնես-պլան
Ձեռնարկատիրական գործունեության ռազմավարական կառավարման տրամաբանությունը և փուլերը
Կազմակերպության եկամուտները և ծախսերը: Արտադրանքի ինքնարժեքը
Կազմակերպության շահույթը, շահութաբերության ցուցանիշները
Կազմակերպության աշխատանքային, ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարում
Կայուն զարգացման էությունն ու հիմնադրույթները
Կայուն զարգացման նպատակները
Կայուն ֆինանսավորման էությունը և առանձնահատկությունները
Բնօգտագործման օրինաչափությունները և սկզբունքները
Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում. կլիմայի փոփոխության կարգավորման շրջանակը, կլիմայական ռիսկերի գնահատում և կառավարում
Շրջանաձև տնտեսության ակունքներն ու հիմքերը
Բնապահպանական ռիսկերի էությունը և կառավարման առանձնահատկությունները
Կազմակերպությունների ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն
Շուկայի ուսումնասիրություն և SWOT- վերլուծություն
Մ. Պորտերի մրցակցային ուժերը և ռազմավարությունները
Կառավարչական որոշումների ընդունման գործընթացը և փուլերը
Առաջնորդությունը և իշխանության դրսևորման ձևերը կազմակերպությունում
Հաղորդակցության ուղիները և դրանց արդյունավետության բարձրացման եղանակները
Թիմեր, թիմերի տեսակներ, թիմերի արդյունավետության բարձրացման եղանակները
Մոտիվացիայի տեսությունները
Շուկայի սեգմենտավորումը, սկզբունքները և չափանիշները
Կառավարման (մենեջմենթի) դասական և նոր ուղղությունները
Կազմակերպության կազմակերպական կառուցվածքներ
Լիազորությունների տեսակները, փոխանցումը և պատասխանատվությունը
Կորպորատիվ մշակույթ և սոցիալական պատասխանատվություն
Գրականություն
Данилина М. В. Терновсков В. Б. Устойчивое развитие. Учебное пособие, Руссайнс, 2024, 125 стр.
Daft L. Richard, Management, Tenth Edition, 2015, 656p.
Kotler F., Keller K., Marketing Management, 2021, 846p.
Marc Beutner (Ed.) Niclas C. Grüttner, The Green Entrepreneurship Handbook, Köln, 2024, O2-A2-P1-Greenworld-Handbook-EN-Final.pdf
Sustainability. E-book for students. Bogucki Wydawnictwo Haukowe, Poznan 2023, 492p
2. The Sustainable Development Goals Report․ 2024, United Nations Publications, New York, NY, 2024, 80 p.
Sachs, J. D., Lafortune, G., Fuller, G., Drumm, E. ․Implementing the SDG Stimulus. Sustainable Development Report 2023. Paris: SDSN, Dublin: Dublin University Press, 2023, 545 p.